Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ          Հայաստանի համար ինչ իմաստ ունի հետևել Իրանում ընթացող պատերազմին, եթե դրանից հետևություններ չեն արվելու       Վեհափառին չի թույլատրվել մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հnւղարկավորությանը, քննիչը մերժել է խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը    

03 ապր 2025 09:05

Հովիկ Աղազարյանը Աննա Վարդապետյանի դեմ հայց կներկայացնի դատարան. «Ժողովուրդ»

Հովիկ Աղազարյանը Աննա Վարդապետյանի դեմ հայց կներկայացնի դատարան. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ բանավեճը նոր փուլ է թեւակոխում։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայց է ներկայացնելու դատարան՝ ընդդեմ գլխավոր դատախազի։

Ըստ մեր տեղեկությունների՝ Աղազարյանին վրդովեցրել է այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրեն անձեռնմխելիությունից զրկելու օրը ԱԺ ամբիոնից հնչեցրել է արտահայտություն, թե «սուտ եք ասում»։ Արդյունքում Աղազարյանը, վստահ լինելով, որ սուտ չի խոսել, դիմում է դատարան՝ պահանջելով, որ գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից իր կողմից հնչեցրած արտահայտության համար ներողություն խնդրի։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք հասկանալ, թե ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչ են մտածում: Ի պատասխան հայտնեցին. «Իրավական պետությունում ենք գտնվում, իր իրավունքն է»»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր