Վանիկ Օհանյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ          Խոշոր հրդեհ՝ Կատովսկի փողոցի տներից մեկում, առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի հարյուր մետրից       Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին    

24 ապր 2025 15:52

Էրդողանը ուղերձ է հղել հայ համայնքին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

Էրդողանը ուղերձ է հղել հայ համայնքին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թուքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին «զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը», այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին հղած իր ուղերձում։

Էրդողանը նշել է, որ «անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան և ապագան», գրել է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթը։

«Նրանք, ովքեր փորձեցին խարխլել մեր միջև խորը արմատներ ունեցող և ամուր կապերը՝ պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչ օրս չեն հասել իրենց նպատակներին»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր