Գյումրի քաղաքում տնակ է այրվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի տնակին կից երկհարկանի շինություն          18-ամյա Դավիթ Մինասյանը «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխվել է Աբովյան ՔԿՀ       Ապրիլի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

21 մայիս 2025 16:38

Ազնիվ չէ, երբ պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը, փաստերը հակառակն են ասում

Ազնիվ չէ, երբ պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը, փաստերը հակառակն են ասումԱզնիվ չէ, երբ ոմանք պնդում են, թե Ռուսաստանն է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը, փաստերը հակառակն են ասում. այս մասին Հայ-ռուսական համալսարանում ելույթի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք այդ մասին տեղեկացել ենք ԶԼՄ-ներից»,-ասել է Լավրովը՝ նկատի ունենալով 2022-ի հոկտեմբերին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պաշտոնապես ճանաչելն ու Ալմա Աթայի հռչակագրի վրա հիմնվելը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ալմա Աթայի հռչակագիրը դեմոնիզացնելը շատ վտանգավոր է, որովհետև դե յուրե և դե ֆակտո ՀՀ-ն և հետխորհրդային մյուս պետություններն անկախություն ստացել են նաև հենց այդ հռչկագրով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր