Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 16-ի համար          Ծառայողական մեքենայով՝ կուսակցական ժողովի․ ինչպես է Ռոմանոս Պետրոսյանն օգտագործում պետական միջոցները. «Ժողովուրդ»       Ում է նոր ուժի մեջ տեսնում Կարապետյանը․ «Հրապարակ»    

29 մայիս 2025 14:12

Պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի դրված է այնտեղ

Պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի դրված է այնտեղԵկեք հրաժարվենք կոթողացման տրամաբանությունից, այն ինչ մեզ համար տաճար է, դեմը պիտի գրենք՝ տաճար, ինչի դեմը գրած չի տաճար,  պետք է գրված չլինի տաճար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի դրված է այնտեղ:

Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է ինչ-որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞, մեկ էլ տեսնում ես այստեղ աղբ է լցրած, այնտեղ աղբ է լցրած, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, այնտեղ մեկը իր հին կռավատն է բերել դրել, բայց ո՞նց կարելի է այսպես էլի:

Ինչքան կարելի է այսքան կեղծ լինել, ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքան կարելի է «ոտի տակ տալ» սրբությունները, մեկ էլ վա՜յ համալիրում բան է եղել»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր