Բաքվի գրեթե բոլոր հրապարակումներում կարմիր գծի պես անցնում է մտահոգությունը, որ Հայաստանում հնարավոր չի լինելու փոխել Սահմանադրությունը          ՔՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով       ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել 2 ընտրական տեղամասի արդյունքները    

03 օգոս 2025 10:33

Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում, տարհանվել է մոտ 50 բնակիչ

Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում, տարհանվել է մոտ 50 բնակիչՕգոստոսի 2-ին, ժամը 19:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը:

Փրկարար ծառակության հաղորդմամբ, հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ 20։19-ին։ Այրվել են հյուրասենյակի (մոտ 10 քմ), խոհանոցի (մոտ 5 քմ) և պատշգամբի (մոտ 5 քմ) գույքը, տեխնիկան:

Փրկարարները շենքից տարհանել են մոտ 50 բնակչի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր