Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ»          Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ»       Հունվարի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 օգոս 2025 11:05

Հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի տներից մեկի տանիքում

Հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի տներից մեկի տանիքումՕգոստոսի 5-ին, ժամը 00։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խնձորեսկ գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:45-ին, մարվել՝ 01:50-ին:

Այրվել է Նոր թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի տանիքը՝ մոտ 50 քմ: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր