ԱՄՆ-ն հզոր և ջախջшխիչ հարվшծ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ահաբեկչակшն խմբավորմանը. Թրամփ          Հանրապետությունում ձյուն է տեղում, ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներին       Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 26-ի համար    

26 դեկ 2025 12:05

ԱՄՆ-ն հզոր և ջախջшխիչ հարվшծ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ահաբեկչակшն խմբավորմանը. Թրամփ

ԱՄՆ-ն հզոր և ջախջшխիչ հարվшծ է հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող ահաբեկչակшն խմբավորմանը. Թրամփ«Որպես գլխավոր հրամանատար, իմ հանձնարարությամբ Միացյալ Նահանգները հզոր և ջախջախիչ հարված են հասցրել Նիգերիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը։ Այս ահաբեկիչները միտումնավոր և դաժանորեն սպանում են հիմնականում անմեղ քրիստոնյաների՝ տարիներ, նույնիսկ դարեր շարունակ աննախադեպ մասշտաբներով, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Ես արդեն զգուշացրել եմ այս ահաբեկիչներին, որ եթե չդադարեցնեն քրիստոնյաների կոտորածը, ապա դժոխային պատժի կենթարկվեն։ Եվ այսօր երեկոյան նրանք դա ստացան: Պատերազմի նախարարությունը բազմաթիվ անթերի հարվածներ է հասցրել, որոնց միայն ԱՄՆ-ն է ունակ։ Իմ ղեկավարությամբ մեր երկիրը թույլ չի տա, որ արմատական ​​իսլամական ահաբեկչությունը ծաղկի։ Թող Աստված օրհնի մեր բանակը և բոլորի Սուրբ Ծնունդը, ներառյալ՝ զոհված ահաբեկիչներին, որոնք ավելի կշատանան, եթե շարունակեն սպանել քրիստոնյաներին», - նշել է Թրամփը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր