ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի տարբերությունը          Չաղ Ռուստամն ազատվեց կալանքից․ այլ խափանման միջոց են կիրառել       Ահազանգեր կային, որ ստիպել են իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել, 16 քվեաթերթիկով մուտք են գործել տեղամաս    

29 դեկ 2025 20:36

Հրդեհ է բռնկվել Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանում

Հրդեհ է բռնկվել Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանումԴեկտեմբերի 29-ին, ժամը 14։32-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Վարդենիս քաղաքի նախկին պանրի գործարանի տանիքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վիկտոր Համբարձումյան փողոցում գտնվող նախկին պանրի գործարանի տանիքում (ընդհանուր 5000 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15։58-ին։ Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 100 քմ ։

Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի տանիքի մնացած հատվածներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր