Արագածոտնում բախվել են օտարերկրացիներ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը և 2 «Opel Zafira»-ները․ կան տուժածներ          Կոլումբիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի վրա հարձակմանը       Իրանում բողոքի ալիքը համակարգային առումով լուրջ արդյունք գրանցելու ունակ չէ    

03 հուն 2026 11:06

Սյունիքի մարզում ընտանիքի 6 անդամներ են թունավորվել, որոնցից 3-ը երեխաներ են

Սյունիքի մարզում ընտանիքի 6 անդամներ են թունավորվել, որոնցից 3-ը երեխաներ ենԴեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացիներ։

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Արաքսյա Ք․-ն, Երևանի բնակիչ 13-ամյա Մ․ Բ․-ն, Սյունիքի մարզի բնակիչներ 15-ամյա Խ․ Ք․-ն, 17-ամյա Վ․ Ք․-ն, 37-ամյա Վարսիկ Ք․-ն և 77-ամյա Վահան Ք․-ն։

Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 30-ին ժամը 23։30-ից սկսած վերջիններս հերթով լոգանք են ընդունել, որից հետո իրենց վատ են զգացել, փսխել և անմիջապես տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր