Հունվարի 8-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը          Արագածոտնի թեմը հունվարի 8-ին հրավիրում է միասնական ժամերգության և աղոթքի       Հայրենադավը գտել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին    

06 հուն 2026 14:30

Տեսանյութ․Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էՀիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը

Տեսանյութ․Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էՀիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում մատուցվել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Սուրբ Պատարագ։ 

Հայտնի է, որ Քրիստոսի Ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին գրված է Ավետարանում։ Հարկ է նշել, սակայն, որ բոլոր քրիստոնեական Եկեղեցիները մինչև չորրորդ դարը Քրիստոսի Ծնունդը նշել են հունվարի 6-­ին։

Ըստ հռոմեակաթոլիկ աղբյուրների՝ Սուրբ Ծննդյան օրը հունվարի 6­-ից դեկտեմբերի 25­-ը տեղափոխվել է որպեսզի անտեսվի արևի աստծուն նվիրված հեթանոսական պաշտամունքը, որը կատարվում էր դեկտեմբերի 25-­ին։

Հռոմի Եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրը տեղափոխեց դեկտեմբերի 25­-ին, իսկ հունվարի 6-­ը մնաց որպես Աստվածահայտնության օր (336 թ.)։ Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25­-ին տոնելու՝ Հռոմի Եկեղեցու նախաձեռնությունը նախ տարածվեց Արևմուտքում, ապա անցավ Արևելք։ Արդեն 5­6-­րդ դարերում գրեթե բոլոր Եկեղեցիները Քրիստոսի Ծնունդը տոնում էին դեկտեմբերի 25-­ին (հին տոմարով՝ հունվարի 7­-ին)։ Մեզ՝ հայերիս համար, սակայն, այդ փոփոխությունն անիմաստ էր, քանի որ Հայաստանում այդ ժամանակ չկային նման հեթանոսական սովորույթներ։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր