Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել          Հունվարի 9-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են կանխատեսվում       ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամի գույքի հափշտակության մեջ, նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան    

07 հուն 2026 14:31

Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC News

Թրամփը պահանջում է Վենեսուելան դուրս մղի Չինաստանին ու Ռուսաստանին, նավթի հարցում համագործակցի միայն ԱՄՆ-ի հետ․ ABC NewsՎենեսուելայի իշխանությունները պետք է բավարարեն Սպիտակ տան պահանջները, նախքան ավելի շատ նավթ արդյունահանելու թույլտվություն ստանալը, հաղորդել է «ABC News»-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի ծրագրին ծանոթ երեք աղբյուրների։

Վարչակազմը պահանջները փոխանցել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին։ Նախ, երկիրը պետք է դուրս մղի Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին ու Կուբային ու խզի տնտեսական կապերը, ասել են աղբյուրները։ Երկրորդ, Վենեսուելան պետք է համաձայնի բացառապես համագործակցել ԱՄՆ-ի հետ նավթի արդյունահանման հարցում, նախապատվությունը տա ԱՄՆ-ին ծանր նավթ վաճառելիս։

Աղբյուրներից մեկի համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 5-ին փակ դռների ետևում օրենսդիրներին ասել է, որ ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Վենեսուելայի վրա, քանի որ երկրի առկա նավթատարները լիքն են։ Ռուբիոն նաև օրենսդիրներին ասել է, որ ԱՄՆ-ի գնահատականով՝ Կարակասը ընդամենը մի քանի շաբաթ ունի, մինչև ֆինանսապես անվճարունակ դառնա՝ առանց իր նավթային պաշարները վաճառելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր