Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 12-ի համար          Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել․ «Հրապարակ»       ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել․ «Հրապարակ»    

06 փետ 2026 10:51

Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանովԵրևան քաղաքում՝
Փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-10-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր