Պայթյուն՝ Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոցներ          Վթար՝ Դիլիջանի թունելում, բախվել են «ԶԻԼ» բեռնատար և «Hyundai», վիրավnր կա       Հայտնի է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հնգյակը    

03 մար 2026 10:42

«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են Այաթոլլա Ալի Խամենեիին

«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են Այաթոլլա Ալի Խամենեիին«Մոսադի» գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը և սպանությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են Այաթոլլա Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնում է Daily mail-ը:

Լուսանկարները փոխանցվել են Իսրայելին, ինչը «Մոսադին» թույլ է տվել մանրամասն տեղեկություններ ստանալ թիկնապահների հասցեների, նրանց աշխատանքային գրաֆիկների և այն անձանց մասին, ում հսկողությունը նրանց վստահված էր։

Տեսախցիկի դիտանկյուններից մեկը հատկապես օգտակար է եղել և գործակալներին հնարավորություն է տվել հետևել, թե որտեղ են թիկնապահները կայանում իրենց անձնական մեքենաները՝ Թեհրանի կենտրոնում՝ Փաստեր փողոցում գտնվող Գերագույն առաջնորդի նստավայր ժամանելիս։

Համակարգի կոտրումը բազմամյա հետախուզական արշավի մի մասն էր, որն ի վերջո հանգեցրեց Խամենեիի սպանությանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր