Հրդեհ է բռնկվել Շերամի փողոցում գտնվող անձեռոցիկի արտադրամասում          Մարտի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն, 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»    

20 մար 2026 09:42

Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն, 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»

Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն, 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերի ուսումնասիրելով «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ Երևանի քաղաքապետարանը սոցիալական մեդիայում ինքնագովազդ անելու համար բյուջետային միջոցներից 25.5 հազար դոլար գումար է հատկացրել։

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանը «ՊՐՈԴԻՋԻ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 9 միլիոն 600 հազար դրամ։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ծառայությունների շրջանակը բավական լայն է․ այն ներառում է Facebook, Instagram և TikTok հարթակներում գովազդների կառավարում և իրականացում։ Ըստ պայմանագրի՝ սահմանվել են նաև հստակ չափորոշիչներ․ ամեն ամիս գովազդային նյութերը պետք է ապահովեն առնվազն 2 միլիոն դիտում (impression), 1 միլիոն 200 հազար հասանելիություն (reach), իսկ TikTok-ում՝ առնվազն 750 հազար դիտում։ Այսինքն՝ Հայաստանի և Երևանի հպարտ հարկատուն և վարձատուն վճարում է Տիգրան Ավինյանի համար հավաքվող սրտիկների և քլիկների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր