Հունիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ, եղանակն առաջիկա օրերին       Կրեմլը կսպասի Հայաստանի ընտրությունների վերջնական արդյունքներին    

31 մար 2026 09:15

Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել․ «Հրապարակ»

Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյանները պարկեշտ եւ ինտելիգենտ ընտանիքից են:
Երիտասարդները 12-րդ դասարանում են սովորում` գերազանց, քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, ինչպես փորձում էր ներկայացնել իշխանական քարոզչամեքենան:

Նրանց պապը պետական, քաղաքական, հասարակական գործիչ, սովետական տարիներին Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղարներից էր` Ռաֆայել Մինասյանը, որի անունով է կոչվում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, եւ նախատեսվում է նրա արձանը տեղադրել քաղաքում։

Ըստ կապանցիների, Մինասյանն է իրենց քաղաքը ծաղկեցրել։ Հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է նաեւ Հայկական ՍՍՀ բնակարանային-կոմունալ տնտեսության մինիստրը:

Տղաների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով՝ խուլիգանություն եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը, ինչը նշանակում է, որ Փաշինյանը եկեղեցի պատարագի էր գնացել՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելու:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր