Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած          Իմ նախագծից 2 գրավիչ կետ հանվել է, բայց Սուրեն Պապիկյանը պայմանավորվածությունները խախտել է       Իրանի ավելի քան 80 համալսարան, հետազոտական կենտրոն և գրադարան ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին    

06 ապր 2026 12:55

Իմ նախագծից 2 գրավիչ կետ հանվել է, բայց Սուրեն Պապիկյանը պայմանավորվածությունները խախտել է

Իմ նախագծից 2 գրավիչ կետ հանվել է, բայց Սուրեն Պապիկյանը պայմանավորվածությունները խախտել է«Արդեն երկու տարուց ավելի, զինվորների թվաքանակն ավելացնելու համար ես առաջարկում եմ կատարել հետևյալ համակցված քայլերը։

Առաջին, ծառայության սահմանային տարիքը բարձրացնել։ 

Երկրորդ ծառայությունից խուսափելու համար բժշկական փորձաքննությունից հրաժարվելը քրեական անցնել։ 

Երրորդ, ծառայությունից խուսափած անձանց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն՝ մեծ գումարի դիմաց, որ արդեն սահմանել են 27 տարին լրացածների համար։ 

Չորրորդ, քաղաքացիությունից հրաժարվելու համար բարձր վճար սահմանել։ Այս քայլերով մեզ կհաջողվեր ավելացնել զորակոչի թիվը, ինչը մեզ հնարավորություն կտար կրճատել ծառայության ժամկետը 6 ամսով կամ 25% ով, և հավաքագրված գումարները տրամադրել ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին, որպեսզի իրենց ծառայությունը ավելի գնահատված լինի։

Այսինքն, ծառայության ժամկետի կրճատումը չի եղել առաջնային նպատակ, դա հավելյալ արդյունք էր, որը մեզ կհաջողվեր միմիայն իմ ասած քայլերը անելու և զորակոչի թիվը ավելացնելու արդյունքում, իմ նախագծի քննարկման փուլում պաշտպանության նախարարը առաջարկեց նախագծից հանել հավաքագրված գումարները զինվորներին տրամադրելու կետը և ծառայության ժամկետի կրճատման կետը, ասելով, որ դա ինքն է ցանկանում անել։ 

Ես ստիպված էի համաձայնել, քանի որ վարչապետը ինձ խնդրել էր նախագիծը շրջանառել նախարարի հետ համաձայնեցված տարբերակով։ 

Ես հանում եմ իմ նախագծից ամենագրավիչ երկու կետերը, հավաքագրված գումարների զինվորներին տրամադրելու կետը և ծառայության ժամկետի կրճատման կետը, ինչպես պայմանավորվել ենք։ Սա եղել է հստակ պայմանավորվածություն իմ և պաշտպանության նախարարի միջև։ 

Այժմ ստացվում է, որ պաշտպանության նախարարը խախտում է մեր պայմանավորվածությունը, քանի որ ես պայմանավորվածության արդյունքում եմ ծառայության ժամկետի կետը հանել իմ նախագծից և զիջել իրեն, որպեսզի ինքը ներկայացնի դրական եզրակացություն, և ես կարողանամ դրական եզրակացություն ստանալ նախագծին և շրջանառել, ինչպես սահմանում են մեր պայմանավորվածությունները։

Ինչպե՞ս կարելի է ասել, քանի որ ծառայության ժամկետը կրճատել ենք, զորակոչի թվի ավելացման նախագիծը այլևս ժամանակավրեպ է։ Ծառայության ժամկետի կրճատման հետևանքով զինվորների թիվը պակասելու է ևս 25% -ով ու այսօր իմ առաջարկած օրենքի նախագիծը ոչ միայն ժամանակավրեպ չէ, այլ առավել անհրաժեշտ է։ 

Եվ երկրորդ, 2025 թվականի մայիսի 22-ին պաշտպանության նախարարը կառավարության նիստում իմ օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելու ժամանակ նշում էր, որ քաղաքացիությունից հրաժարվողների թիվը հազարներ են և սրա դեմը պետք է առնել։ Քաղաքացիությունից հրաժարվողների թիվը դրանից հետո աճեց, 2024 թվականին մինչև 18 տարեկան իգական սեռի 62 քաղաքացի, արական սեռի 1949 քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Այսինքն շուրջ 2000 տղա մենք կորցնում էինք, որովհետև որևէ մեխանիզմ չէինք կիրառում։ 

Այս ժամանակ պաշտպանության նախարարը ասում էր անթույլատրելի է, սրա դեմը պետք է առնել, 2025 թվականին իգական սեռի քաղաքացիությունից հրաժարվողների թիվը գրեթե չի փոխվել, 62-ը դարձել է 68, իսկ արական սեռի հրաժարվող ների թիվը աճել է 44% -ի հասնելով 2811-ի։ 

Այսինքն, մենք մեր բանակի զորակոչի տարեկան 30%-ը կորցրել ենք, միայն այն հանգամանքով պայմանավորված, որ անցած տարի մայիսին նախագիծը մերժվել է հանձնաժողովում»։

Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացնելով իր օրենսդրական փաթեթը, որը մեկ անգամ արդեն մերժվել էր խորհրդարանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր