Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է, պրիմիտիվ վախի դրսևորում է          Հայաստանում կարո՞ղ է ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե ոչ       Ինչպես 14 միլիոն իրանցիները, ես էլ պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի    

07 ապր 2026 14:19

Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է, պրիմիտիվ վախի դրսևորում է

Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է, պրիմիտիվ վախի դրսևորում է«Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է: Սա պրիմիտիվ վախի դրսևորում է, վերջերս տեսնում ենք, որ հաճախ այս պահի դրությամբ գործադիր իշխանության ղեկավարը խոսում է ուժեղ տղերքի մասին, բա ուժեղ տղերքը արդյո՞ք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հրատապ ու հատուկ կերպով ընտրական օրենսգրքի փոփոխություն են անում զուտ «Սամվել Կարապետյան» անուն ազգանունը չօգտագործելու համար:

Սա վախեցած իշխանության վարքագիծ է, 10 ամիս առաջ մեր հանրությունը տեսավ, թե ինչ աստիճան ակնհայտ ու ապօրինի քաղաքական հետապնդում մեկնարկեց Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ «Մենք մեր ձևով կմասնացկենք Մայր Աթոռի պաշտպանությանը» նախադասության համար, դա ակնհայտ էր, որ վախի դրսևորում է»:

Այս մասին ԱԺ-ի դիմաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության բողոքի ակցիայի ժամանակ ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր