Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է․«Հունգարիայի շատ հարգված վարչապետ Վիկտոր Օրբանը իսկապես ուժեղ ու հզոր առաջնորդ է, ով ունի ֆենոմենալ արդյունքներ գրանցելու ապացուցված փորձ։
Նա անխոնջ պայքարում է իր մեծ երկրի և ժողովրդի համար և սիրում է նրանց, ինչպես ես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Վիկտորը քրտնաջան աշխատում է Հունգարիան պաշտպանելու, տնտեսությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու, առևտուրը խթանելու, անօրինական ներգաղթը կանխելու և ՕՐԵՆՔ ԵՎ ԿԱՐԳ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱ՛Ր։
Հունգարիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հասել են համագործակցության նոր բարձունքների և տպավորիչ նվաճումների իմ վարչակազմի օրոք՝ հիմնականում շնորհիվ վարչապետ Օրբանի։ Ես անհամբեր սպասում եմ նրա հետ սերտ համագործակցությունը շարունակելուն, որպեսզի մեր երկու երկրներն էլ կարողանան առաջ մղել ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ և համագործակցության այս հսկայական ճանապարհը։ Ես հպարտ էի Վիկտորին 2022 թվականին վերընտրվելու առթիվ աջակցելու համար, և պատիվ եմ համարում դա կրկին անել։
Ընտրության օրը կիրակի է՝ 2026 թվականի ապրիլի 12-ը։ Հունգարիա. ԴՈՒՐՍ ԵԿԵՔ ԵՎ ՔՎԵԱՐԿԵՔ ՎԻԿՏՈՐ ՕՐԲԱՆԻ ՀԱՄԱՐ։ Նա իսկական ընկեր է, մարտիկ և ՀԱՂԹՈՂ, և ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը Հունգարիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու համար։ ՎԻԿՏՈՐ ՕՐԲԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆԻ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՄԵԾ ԺՈՂՈՎՐԴԻՆ։ ԵՍ ՆՐԱ ՀԵՏ ԵՄ ԱՄԲՈՂՋ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ։ Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»
