Պենտագոնը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրել Իրանի դեմ գործողությունների համար          Վլադիմիր Պուտինն ուԴոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել       Ապրիլի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 ապր 2026 20:26

5 մարդ ձերբակալվել է, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել

5 մարդ ձերբակալվել է, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է հինգ անձի ձերբակալության մասին։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք:

Բացի այդ, պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձը Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակված լինելու պայմաններում խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը, ինչպես նաև տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել են հինգ անձինք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր