Նպատակս հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն է ու հայ սփյուռքի զորացումը
Hayacq.com-ի բացառիկ հարցազրույցը հայ - ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման ասոցիացիայի նախագահ, ֆրանսաբնակ
Ալեքսան Կարապետյանի հետ:
Ֆրանսաբնակ Ալեքսան Կարապետյանի՝ տարիներ առաջ Հայաստանից մեկնելը բավական ուշագրավ
դիպվածի արդյունք է: Մոնպելլեյում, այնուհետև Բեզեյում ապրելն ու հաստատվելը բոլորովին
հայրենիքը մոռանալու արդյունք չէ, այլ հակառակը՝
նպատակ միավորելու երկու երկրների ժողովուրդների
մշակույթն ու տնտեսությունը :
-Պարոն Կարապետյան,
ինչպես առաջացավ մտահաղացում հայրենիքից մենկելու և բնակություն հաստատելու Ֆրանսիայում:
-Ես Ֆրանսիա մեկնեցի 2008 թ-ին,
ոչ թե մշտապես բնակվելու, այլ առողջական խնդիրներից
դրդված: Հետագայում պարզվեց, որ Հայաստանում սխալ ախտորոշում էին սահմանել և Ֆրանսիայում՝
ենթարկվելով երկարատև բուժման, ստիպված եղա
հաստատվել այնտեղ երկար ժամանակ:
-Որքանով տեղյակ եմ, բավական մեծ ներդրում եք ունեցել Ձեր
բնակավայրի՝ Բեզե քաղաքի հայկական համայնքի տնտեսական և մշակութային կյանքում:
-Մեր տարածաշրջանը և առհասարակ Ֆրանսիան բավական մեծ հայկական
համայնք ունի, սակայն մեր քաղաքը, առհասարակ ինֆորմացված չէ հայ ժողովրդի կենսագործունեությանը, կյանքին ու պատմությանը:
Շատ շարքային քաղաքացիներ և բարձրաստիճան պաշտոնյաներ
հայ ժողովրդին ասոցացնում են Շառլ Ազնավուրի անվան հետ: Ես իմ անհատական գործունեությամբ փորձել եմ ակտիվորեն ներգրավվել հասարակական աշխատանքներում
և նպաստել Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ պատշաճ ինֆորմացիայի տարածմանը:
-Ինչպե՞ս և ե՞րբ ստեղծեցիք
Հայ
- ֆրանսիական մշակութային կապերի ամրապնդման
ասոցիացիան և այժմ ի՞նչ գործունեություն է այն ծավալում:
-2009թ-ին, երբ Ֆրանսիայում ձեռք բերեցի կեցության իրավունք՝ ձեռնամուխ
եղա ակտիվ գործունեությանը: Նախ գրանցվեցի
Ամնեսթի Ինթերնեշնլ արդարադատության խորհրդում, անդամակցելով նաև Մարդու
իրավունքների ասոցիացիային, ինչը ինձ լայն հնարավորություն ընձեռեց հաղորդակցվել տարածաշրջանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների և հասարակական կարևոր նշանակության կազմակերպությունների հետ:
Կարողացա նրանց շրջանում տարածել Հայաստանի
վերաբերյալ տեղեկատվություն, քանի որ Ֆրանսիայում շատերը քարտեզի վրա չէին ուրվագծում մեր երկրի տեղը և այն
հաճախ շփոթում էին Ալբանիայի կամ այլ երկրների հետ:
2015 թ-ին նախաձեռնեցի հիմնել ասոցիացիան,
և մշակել իմ սեփական ծրագրերը՝ ներկայացնելու Հայաստանը տարածաշրջանում ըստ հավուր պատշաճի: Ասոցիացիայի
նպատակն է նպաստել հայ-ֆրանսիական մշակութային և տնտեսական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը: Բեզեի քաղաքապետարանի մշակույթի վարչության ներքին և արտաքին կապերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նախանշեցի ասոցիացիայի նպատակներն
ու ռազմավարությունը և հավանություն ստացա՝ միավորելու երկու երկրների միջև եղած ներուժը,
ոչ միայն մշակութային այլև տնտեսության մյուս
ոլորտներում, արդյունաբերության, առևտրի և այլն:
-Որո՞նք էին գործանական
առաջին քայլերը, որ ձեռնարկել է ասոցիացիան՝նպաստելու
համար վերանոշյալ ծրագրերի իրականացմանը:
-Ֆրանսիական կողմը ողջունել է այդ գաղափարը և հայտնել իր պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի ներկայացվածությանը ոչ միայն Բեզեյում այլև տարածաշրջանում: Հայաստանից
տարվել են պատմամշակութային գրքեր, ձայնասկավառակներ՝ Արա Գեւորգյանի կատարմամբ, այդ
թվում Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, ներկայացրել եմ հայկական
դուդուկն իր ծագմամբ և տարածել հայկական ազգային
երաժշտությունը:
Շրջակա քաղաքապետերն արդեն ինֆորմացված են Հայաստանի պատմությանը: Մոտակա ժամանակներս
նպատակադրված ենք, առևտրատնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ: Մասնավորապես նրանց
հետաքրքրում է արտահանումն ու ներմուծումը եւ համապատասխան ոլորտներ են նախանշում:
-Համագործակցության
ինչպիսի՞ հեռանկարներ կան, տնտեսության ո՞ր
ոլորտներում եք հատկապես փոխգործակցության
ներուժ տեսնում:
-Դեռ հստակ պարզ չէ, տնտեսության որ ճյուղում կստեղծվի համագործակցություն,
սակայն առաջին գործնական քայլը մեկնարկել է և իրենք պատրաստ են հայ գործարարների արտադրանքը ցուցահանդեսի
տեսքով ներկայացնել տեղի բնակչությանը, սննունդից սկսած մինչեւ տեքստիլ արդյունաբերություն:
Արդեն շատ գործընթացներ կախված են մեր տեղացի հայ գործարարներից և պետության աջակցությունից:
-Ովքե՞ր են անդամագրված
ասոցիացիային:
-Ասոցիացիան պաշտոնապես գրանցել է 2016թ-ին ՝ տեխնիկական որոշ ընթացակարգ պահանջվելուց հետո: Ասոցիացիայում ընդգրկված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ,
ֆրանսիացիներ իտալացիներ, և հայեր ովքեր ունեն մեծ հետարքրություն, այս ծրագրի իրականացման
ուղղությամբ:
-Քանի բնակիչ ունի Բեզե քաղաքը, հայերը հիմնականում ո՞ր ոլորտներում են զբաղված
և, որ ժամանակներից են այնտեղ հաստատվել:
-Քաղաքն ունի 50 հազար բնակիչ իսկ հայերը
այստեղ հաստատվել են հիմնականում միգրացիայի արդյունքում 2000 թ-ից սկսած: Հիմնականում ներգրավված են հրուշակեղենի
արտադրության բնագավառում:
-Ֆրանսիան միշտ Հայաստանն իր բարեկամ քույրն է համարել և նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին իր
հայամետությամբ բավական մեծ ներդրում է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում,
ընդհուպ օրենսդրություն մշակել Հայոց եղեռնը ժխտողների դեմ: Հայ ժողովրդի նկատմամբ արդյո՞ք նույն բարյացակամություն են դրսեւորում
երկրի նոր իշխանությունները:
-Սարկոզին միանշանակ բավական հայամետ
դիրքորոշում ուներ: Նա հստակ իրազեկված էր Հայոց ցեղասպանությանը և նպաստել է
այդ օրենսդրական նախաձեռնությանը: Մարսելում այժմ էլ կան ակտիվ պատգամավորներ, մասնավորապես
Վալերի Բուայեն, մեկն էր այն համարձակ պաշտոնյաներից,
ով հանդիսանում էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակը: ֆրանսիական պառլամենտում հանրապետական ակտիվ պատգամավորներ կան, ովքեր մեծ հետաքրքրություն ունեն
և առանձնակի բարյացակամ են տրամադրված հայ
ժողովրդի նկատմամբ: Սակայն տարբեր տարածաշրջանների ղեկավարներ ունեն իրենց տարբեր դիրքորոշումներն
ու վերաբերմունքը Հայաստանի հանդեպ: Ներկայացնելով ասոցիացիայի գործունեությունը՝ փորձում եմ նրանց շրջանում
մեծացնել Հայաստանի հանդեպ ճանաչողության ձևավորումն
ու պրոպագանդումը մշակութային և տնտեսական կապերի մերձեցման ուղղությամբ:
Վերջին անգամ հանդիպեցի
Նարբոնի քաղաքապետի հետ, ով առհասարակ տեղեկացված
չէր Հայաստանի վերաբերյալ: Ֆրանսիացիներն ավելի շատ շահագրգռված են հաստատելու կապը քրիոստոնյան
ժողովուրդների հետ և վստահ եմ, որ իրազեկվելով հայ ժողովրդի պատմությանը նոր կամուրջ
են հանդիսանալու նոր նախաձեռնություններ մշակելու ուղղությամբ: Բեզե քազաքն այսօր աշխարհի
շատ երկրների հետ քույր եղբայր են և միմյանց միջև իրականցվում են մշակութային ու պատմաճանաչողական
համագործակցություն:
Նպատակներից մեկն էլ Բեզեն Հայաստանի որևէ քաղաքներից մեկի հետ
կապելն է: Մասնավորապես տրամադրվածությունս Վայոց Ձոր մարզն է, Եղեգնաձոր քաղաքը, որը գինիների բնօրրան է և զարգացած է արդյունաբերությունը: Իսկ Բեզեն հայտնի
է իր խաղողագործությամբ: Այս պարագայում երկուստեք համագործակցությունը արդյունավետ
և առավել փոխշահավետ կլինի: