Արաղչիի խոսքն ուղղված Բաքվի վարչախմբին ըստ էության անթաքույց զգուշացում է          93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը       «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե    

12 մայիս 2017 18:45

ԼՂ-ում հնարավոր է լայնածավալ ռազմական գործողություն

ԼՂ-ում հնարավոր է լայնածավալ ռազմական գործողություն
Լեռնային Ղարաբաղում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը 2017-ին կպահպանվի, նշված է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի՝ կոնգրեսին ներկայացված զեկույցում:
Փաստաթղթում Հայաստանի և Ադրբեջանի մասին հատվածում նշված է. «Անջատողական Լեռնային Ղարաբաղ շրջանի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը սրվեց  2016-ի ապրիլին: Երկու կողմում էլ փոխզիջումների գնալու ցանկության բացակայությունը և ներքին ճնշումների ավելացումը վկայում են, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը 2017-ին կպահպանվի: Ադրբեջանում շարունակվող տնտեսական ճգնաժամը մարտահրավեր է իշխանության համար և այնտեղ այլախոհության ճնշումները կաճեն: Միաժամանակ երկիրը փորձում է հավասարակշռել Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի հետ հարաբերությունները»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր