Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

05 նոյ 2017 17:37

Հոգեբանական պատճառներից որո՞նք են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. Հարցազրույց Սոնա Հարությունյանի հետ

Վերջերս Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում կայացավ «Ցավի հոգեբանություն» թեմայով դասընթացը: Այս առիթով Hayacq.com-ը զրուցեց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, դասընթացավար Սոնա Հարությունյանի հետ:
-Դասընթացի թեման բավական հետաքրքիր է, ցավը փաստորեն հոգեբանություն ունի՞:
-Ցավի թեման միշտ արդիական է, քանի որ ցավային գանգատը բժշկին դիմելիության տեսանկյունից առաջատար է: Իսկ վերջին ժամանակներում ցավը դիտվում է ոչ միայն որպես մարմնական դրսևորում, այլ կարևորվում է նաև հոգեբանական պայմանավորվածությունը: Սկսած Արիստոտելի ժամանակներից մինչ մեր օրերը ցավի էության մասին գոյություն ունեցող տեսակետները բազմիցս փոխվել են: Նախկինում ցավը գնահատել են որպես «հոգեկան տառապանք», «ապրում», «տհաճության զգացում», այլ ոչ թե ֆիզիոլոգիական գործընթաց: Կամ, օրինակ, Սպինոզան ցավը դիտարկել է որպես «թախիծ», որը պարտության է մատնում մարմնի այս կամ այն հատվածին: Ներկայումս ընդունված է ասել, որ ցավի զգացողության մեջ միահյուսված են սուբյեկտիվն ու օբյեկտիվը, հոգեբանականն ու ֆիզիոլոգիականը: Իհարկե,  հետաքրքրության կիզակետում ցավի զգացողության սուբյեկտիվ գործոնն է: Պարզվում է` ցավի ընկալման և տանելիության վրա մեծապես ազդում են հոգեկան վիճակը, ցավի մասին պատկերացումները, հիշողությունները, նախկինում ունեցած հոգետրավմատիկ դեպքերը, և պատահական չէ, որ ֆրանսիացի հայտնի վիրաբույժ Ռ. Լերիշն ասել է. «Մենք հավասար չենք ցավի առջև»: Նշանակում է, որ տարբեր մարդիկ տարբեր են ընկալում և հակազդում միևնույն ցավային գրգռիչին: Այս և շատ այլ օրինակներով ակնհայտ է դառնում ցավի և հոգեբանական գործոնների անժխտելի կապը:  
-Իսկ հոգեբանական պատճառներից որո՞նք են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը: 
-Որպես ռիսկային գործոններ կարող ենք նշել տևական սթրեսը, դեպրեսիան, տագնապը, ալեքսիթիմիան, երբ մարդն իր հույզերը դժվարանում է բառերով ներկայացնել, ցածր ինքնագնահատականը, ճնշված բացասական հույզերը, անձնային որոշ առանձնահատկություններ:
-Ստացվում է` ցավի մասին շատ բան գիտենք, սակայն բուժումն արդյունավետ չէ՞: Ինչպե՞ս եք բացատրում ցավի այդչափ տարածվածությունը: 
-Ցավի տարածվածությանը կարող են նպաստել մի շարք գործոններ, առաջնահերթ` միակողմանի ախտորոշումն ու բուժումը: Ցավը միջդիսցիպիլինար խնդիր է, և այն հասկանալու, հաղթահարելու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում` բժշկական, հոգեբանական, սոցիալական: Եթե, օրինակ,  ցավն առաջացել է հոգեբանական գործոնից, կամ ինչպես ասում ենք, հոգեծին ցավ է, ապա դեղորայքային միջամտությունը արդյունավետ չի կարող լինել, անհրաժեշտ է անպայման ապահովել հոգեբանական խորհրդատվություն` իրական պատճառը գտնելու և հոգեբանական միջամտությամբ այն հաղթահարելու համար: Ի դեպ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնն ներկայումս միակն է, որտեղ լուսաբանվում են «Ցավի  հոգեբանության» հարցեր դասընթացների միջոցով, ինչպես նաև իրականացվում է անհատական հոգեբանական աշխատանք քրոնիկական ցավ ունեցող պացիենտների հետ: 
Հարցազրույցը Իրինա Սարգսյանի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր