Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

02 դեկ 2017 18:35

Բրոկոլիի արմատներն ու տերևները շատ ավելի օգտակար են, քան ծաղիկները

Բրոկոլիի արմատներն ու տերևները շատ ավելի օգտակար են, քան ծաղիկներըԲոլորս տեղյակ ենք, որ կա այնպիսի առողջարար բանջարեղեն, ինչպիսին բրոկոլին է։ Այս բանջարեղենի առողջության համար ունեցած օգուտները բազմաթիվ են։

Մարդկանց մեծամասնությունն օգտագործում է միայն բրոկոլիի ծաղիկները, որը պարունակում է հակաօքսիդանտների, կալցիումի, մագնեզիումի, վիտամին A, C և E-ի մեծ քանակություն։

Իսկ ինչ վերաբերում է բրոկոլիի տերևներին և ցողունին, ապա նշենք, որ բրոկոլիի 30 գրամ տերևները, որը հնարավոր է նետում եք, պարունակում են մարդու օրգանիզմին օրական անհրաժեշտ վիտամին A-ի 90 %-ը, որն էլ շատ կարևոր է իմունային համակարգի և տեսողության համար։ 30 գրամ բրոկոլիի տերևները պարունակում են օրգանիզմի համար օրական պահանջվող 43% վիտամին C-ն։ Վիտամին C-ն օգնում է քաղցկեցի կանխարգելմանը։

Նույնը վերաբերում է նաև բրոկոլիի ցողունին, որը քաղցրահամ է և պարունակում է առավել շատ մանրաթելեր, քան ծաղիկները։
Այնպես որ, հաջորդ անգամ փորձեք բրոկոլին եփել ամբողջությամբ՝ տերևների և ցողունի հետ միասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր