Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

20 դեկ 2018 20:20

Դափնու տերևի օգտակարությունը

Դափնու տերևի օգտակարությունըԴափնու տերևն օգտագործվում է աշխարհի տարբեր խոհանոցներում: Med2.ru-ի հաղորդմամբ՝  դափնու տերևը կարևոր բուսական միացություններ, հանքանյութեր, վիտամիններ է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բնականոն գործունեության համար:

Դափնու տերևը մեծ քանակով վիտամին C է պարունակում՝ հզոր հակաօքսիդանտ, որն ամրացնում է իմունային համակարգը, հակավիրուսային ազդեցություն ունենում: Դափնու տերևը նաև մեծ քանակով A վիտամին է պարունակում, որը ևս հակաօքսիդանտ ազդեցություն ունի, անհրաժեշտ է տեսողությունը պահպանելու համար:

Դափնու տերևը նաև սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի աշխատանքի, նյութափոխանակությունը կարգավորելու համար:

Դափնու տերևը հարուստ է նաև հանքանյութերով՝ պղինձ, կալիում, կալցիում, մանգան, ցինկ, մագնիում: Կալիումը կարևոր է բջիջների, սրտի աշխատանքի համար, վերահսկում է զարկերակային ճնշումը:

Դափնու տերևը հարուստ է նաև երկաթով. 10 գրամ դափնու չոր տերևը 4.3 մգ երկաթ է պարունակում, որն օրվա չափաբաժնի 50 տոկոսն է կազմում: Երկաթը կարևոր նշանակություն ունի էրիթրոցիտների արտադրման համար, պատասխանատու է թթվածինն ու սննդարար նյութերն օրգանիզմին մատակարարելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր