Տեսանյութ.Այրվում է Բաքվի Նարիմանովի շրջանի փայտանյութերի շուկան          Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով       Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ    

10 փետ 2018 17:35

Ի՞նչ կպատահի, եթե ամեն առավոտ մեղրով խնձորի բնական քացախ խմեք

Ի՞նչ կպատահի, եթե ամեն առավոտ մեղրով խնձորի բնական քացախ խմեք
Հավանաբար լսել եք, որ օրական մեկ խնձորը մոռացնել է տալիս բժիշկների մասին: Իրականում խնձորի բնական քացախի և մեղրի համադրությունը շատ հիվանդությունների և առողջական խնդիրների բուժման բանալին է:
 
Խնձորի քացախը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է մարսողական խնդիրների, ավելորդ քաշի և հոդացավերի դեպքում: Մեղրն ունի հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկանիշներ, որոնք օգնում են մի շարք հիվանդությունների դեպքում: Մեղրը նաև օգնում է կոկորդի ցավերի դեպքում:

Այս երկու բաղադրիչների խառնուրդը մի շարք օգտակար տարրեր է պարունակում, որոնք պայքարում են ինֆեկցիաների, բորբոքումների և մի շարք հիվանդությունների դեմ: Այս խառնուրդի կանոնավոր օգտագործումը հետևյալ ազդեցությունը կունենա ամբողջ օրգանիզմի վրա.

Կնվազեն հոդացավերն ու բորբոքումները
Կանցնի այրոցը
Կլավանա մարսողությունը
Էներգիայի հոսք կզգաք
Կիջնի արյան բարձր ճնշումն ու կնվազի խոլեստերինի մակարդակը
Ավելի լավ մաշկ կունենաք
Կանցնի բերանի տհաճ հոտը
Կկորցնեք մի քանի ավելորդ կիլոգրամներ
Հիվանդ ժամանակ մեր օրգանիզմի թթվայնության մակարդակը բարձր է: Իսկ երբ ժամանակակից աշխարհի սնունդը՝ արագ սնունդը, վերամշակված ուտելիքները, ներթափանցում է մեր օրգանիզմ, թթվայնությունն էլ ավելի է բարձրանում: Խնձորի քացախի և մեղրի համադրությունն օգնում է կարգավորել օրգանիզմում թթվային և ալկալային բալանսը:
Շատ կարևոր է բնական մեղրի և խնձորի քացախի օգտագործումը: Սովորական քացախը միևնույն ազդեցությունը չի ունենա՝ ինչ խնձորինը:

Մեղրի և խնձորի բնական քացախի համադրությունը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է
1 թ/գ մեղր
1 թ/գ-ից 1ճ/գ խնձորի քացախ
1 բաժակ ջուր
Այս խառնուրդը պետք է խմել առավոտյան՝ ուտելուց 20-30 րոպե առաջ:
Քանի որ խնձորի քացախի մեծ քանակության օգտագործման դեպքում օրգանիզմում նվազում է կալիումի մակարդակը, և, բացի այդ, խնձորի քացախը չի կարելի օգտագործել որոշակի դեղամիջոցների հետ, խորհուրդ ենք տալիս խառնուրդն օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր