Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

19 փետ 2018 17:00

Մարտի 1-ից որոշ դեղեր կվաճառվեն դեղատոմսով

 Մարտի 1-ից որոշ դեղեր կվաճառվեն դեղատոմսով
Մարտի 1-ից սկսած ուժի մեջ կմտնի դեղատոմսերով դեղերի բացթողման նոր կարգը: Դեղատոմսով դեղեր դուրս գրելու պրոցեսը շահեկան է, ասում է ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

«Այս դեպքում դեղի նշանակման  պատասխանատվությունը ընկնում է բժիշկների վրա, որովհետեւ շատերն ուղղակի գալիս են դեղատուն եւ դեղատան աշխատակիցը, որը չունի համապատասխան կրթություն դեղ է նշանակում, ավելի ճիշտ՝ վաճառում»:
Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բաց թողնման ենթակա է 2700-ը:

Սերգեյ Խաչատրյանը կիսում է այն մտավախությունը , որ այս գործընթացը պոլիկլինիկաներում կարող էհերթեր  առաջացնել: Դրա համար, մարտի 1-ից դեղատոմսով կվաճառվեն միայն հակաբիոտիկները, հորմոնային պրեպարատները եւ կոդեին պարունակող դեղերը, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, արդեն հոկտեմբերի 1-ից՝ մնացած բոլոր դեղերը:

Արդեն  հաստատված է դեղատոմսի մի ձև, որը նախատեսված է  բազմակի օգտագործման համար, ինչպես քրոնիկ հիվանդի, այնպես էլ հաբով ձեռք բերողի համար: Դեղատոմսի  կտրոնի  մի մասը կմնա դեղատանը, պացիենտի շարժունակությունը ևս չի սահմանափակվի,  նա կարող է ամեն անգամ տարբեր դեղատներից դեղ ձեռք բերել: Բազմակի օգտագործման համար նախատեսված դեղատոմսերն ուժի մեջ են վեց ամիս:

Նախարարի տեղակալը շեշտում է, որ կստեղծվի հատուկ տեսչական մարմին, որը համապատասխան հսկողություն կիրականացնի դեղատներում: Սերգեյ Խաչատրյանը նաեւ ապավինում է դեղատան աշխատակիցների բարեխղճությանը, որ դեղերը կվաճառեն միայն դեղատոմսի առկայության դեպքում:
Դեղատոմոսով եւ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը տեղադրված  է ՀՀ ԱՆ եւ «Դեղերի փորձագիտական կենտրոն» կայք-էջերում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր