Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է          Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա       Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ    

22 փետ 2018 11:20

Ինչու է զորակոչվելուց 5 ամիս անց զինծառայողը վաղաժամ զորացրվել

Ինչու է զորակոչվելուց 5 ամիս անց զինծառայողը վաղաժամ զորացրվելԱրմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, վաղաժամ զորացրվել է: Նախկինում 2 անգամ բուժման նպատակով «Նևրոզանման վիճակ» եւ «Ասթենո-նևրոտիկ վիճակ» ախտորոշումներով տարկետում ստացած Ա. Մ.-ին 2017 թ.-ի հունիսի 14-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը (ԿԲՀ) զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչել:

Իսկ 2017 թ․ հուլիսի 26-ին զորակոչվելիս հենց հանրապետական հավաքակայանում վիճակահանության ժամանակ առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նա տեղափոխվել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք:
Ծառայության հետագա հինգ ամիսների ընթացքում Ա. Մ.-ն մշտապես ունեցել է վատ ինքնազգացողություն: Նրա մայրը որդու իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել 2017թ.-ի հուլիսի 25-ին:

Զինծառայողի՝ մինչեւ զորակոչվելն ունեցած բժշկական փաստաթղթերի և անամնեստիկ տվյալների համաձայն՝ զինծառայողի մոտ առկա են եղել մի շարք առողջական խնդիրներ, այդ թվում՝ ժառանգական:
Զինծառայողն ունեցել է ինքնավնասման սպիներ` հետայրվածքային սպի, որը ստացել է 9 տարեկանում, ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ. 2011 թ.-ից նա հաշվառված է եղել հանրապետական մանկական հոգենյարդաբանական դիսպանսերում և գտնվել է դիսպանսեր հսկողության տակ, ստացել է մշտական դեղորայքային բուժում, սակայն բուժումը եղել է անարդյունավետ, և խորհուրդ է տրվել հոգեբույժի երկարատև դիսպանսեր հսկողություն։ Ըստ զինծառայողի ծնողի՝ որդին վտանգավոր է եղել ինքն իր եւ շրջապատի համար:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2017 թ.-ի օգոստոսի 8-ին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ զինծառայողի առողջական խնդիրները լուծելու եւ վերջինիս զորակոչի օրինականությունը վերանայելու պահանջով: 2017 թ.-ի սեպտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավարը հայտնել է, որ Ա. Մ.-ն փորձաքննվել է ՀՀ պաշտպանության նախարարի 410 հրամանի պահանջների համաձայն, եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչումն իրականացվել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ պաշտպանության նախարարի 410 հրամանի պահանջների համաձայն, որի արդյունքում էլ զինվորական ծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել  եւ զորակոչվել զինծառայության: Այնուամենայնիվ զորակոչվելուց 5 ամիս անց՝ 2018 թ. հունվարին, առողջական վիճակի պատճառով զորակոչիկը վաղաժամ զորացրվել է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր