Վստահությամբ, միասնականությամբ սրտացավ աջակցությամբ Նորամարգը պետք է կառուցել նորովի.Արման Թադևոսյան
Հանրապետության մի շարք մարզերում մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են: Արարատի մարզի համայնքներում ընտրապայքար գրեթե չկա՝ հաշվի առնելով, որ այս տարածաշրջանում գործող գյուղապետերի դեմ թեկնածուներ չեն դրել: Թերևս բացառություն է Նորամարգ համայնքը,
որտեղ ՏԻՄ ղեկավարի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու: Այստեղ իրական թեժ ընտրապայքար է սպասվում: Գյուղացիների խոսքերով՝ Նորամարգում տասնյակ տարիներով չլուծված համայնքային նշանակության խնդիրներն այնքան շատ են, որ իրենք հոգնել են, իսկ գործող գյուղապետը հավանաբար պահը հասկանալով հրաժարվել է իր թեկնածությունը առաջադրել: Այստեղ առաջադրված երեք թեկնածուներից երկուսը Արմեն Գևորգյանն ու Արման Թադևոսյանը ՀՀԿ-ականներ են իսկ Արսեն Ղահրամանյանը անկուսակցական:
Մանկավարժ Արման Թադևոսյանը մյուս երկու մասնակիցների շանսերը ոչ թերագնահատում և ոչ էլ գերագնահատում է, պարզապես նրա խոսքով իր վաստակը և անցած ճանապարհը գյուղացիների շրջանում վստահությույն է ձեռք բերել, և համագյուղացի՝ երիտասարդների ու ավագների հորդորով որոշել է առաջադրել իր թեկնածությունը: Նորամարգի ներկայիս վիճակին և խնդիրներին անդրադառնալիս Արման Թադևոսյանը նկատեց, որ գյուղը թեպետ տարածաշրջանի խոշոր համայնքներից մեկն է, բայց ճանապարհների ասֆալտապատման ու բարեկարգման, գազաֆիկացման, խմելու ջրի հարցերը տասնյակ տարիներ իրենց լուծում չեն ստացել:
-Իսկ Դուք ի՞նչ աշխատանքներ եք պատրաստվում իրականացնել համայնքում, կյանքի որակը բարձրացնելու համար:
-Գիտեք համայնքային խնդիրները բազմաթիվ են, սակայն մոտ ապագայում ճիշտ և արդյունավետ կառավարման շնորհիվ կարելի է հասնել տեսանելի արդյունքների: Գյուղի առօրյան ավելի բարեկեցիկ և աշխույժ դարձնելու նպատակով անհրաժեշտ է լուծել հրատապ մի շարք խնդիրներ՝ բարեկարգել համայնքային գլխավոր ճանապարհները, որոնց անմխիթար վիճակը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում բնակիչների կապը, աշխատանքը մայրաքաղաքի և հարակից համայնքների հետ:
-Արդյո՞ք համայնքում թեկնածուների միջև լարվածությույն չկա ու նման մեծ խնդիրներ ունեցող համայնքում ի՞նչպես եք պատրաստվում Ձեր նախընտրական ծրագրի դրույթներն իրականցնել:
-Ճիշտն ասած լարվածություն չկա, համագյուղացիներն այս տարիների ընթացքում արդեն հոգնել են դատարկ խոստումներից և վերարտադրողական մոտեցումները արդեն իրենց սպառել են: Նորամարգի ազգաբնակչությունը իմաստուն մարդիկ են և կարծում եմ գնահատականը իրենք կտան քվեաթերթիկի միջոցով: Ինչ վերաբերվում
է խնդիրներին, եթե դրանից խուսափեի թեկնածությունս հաստատ չէի դնի և ինձ ճանաչողները կհաստատեն այդ, որ ես միշտ իմ խոսքի և գործի տերն եմ:
-Հասցրել եք ծանոթանալ գյուղի ենթակառուցվածքներին և նրանցում առկա խնդիրներին:
-Ես գյուղում ապրելով և աշխատելով ավելի շատ եմ բախվում նրանց: Ենթակառուցվածքներից ամենաանմխիթար վիճակում հայտնված մշակույթի տան շենքն է, որի վերանորոգումն ու շահագործումը իմ ծրագրում առաջնային տեղում է, բացի այդ գյուղը անհապաղ խմելու ջրի հարցի լուծման կարիգ ունի: Այսօր համայնքում իսպառ բացակայում է խմելու ջուրը, բնակիչները խմելու համար օգտագործում են կենցաղային կարիքների բավարարման խորքային հորերից (արտիզյան) հորատած ջուրը:
-Տարածաշրջանի հարակից գյուղերում գազաֆիկացման խնդիրներ հասել են նվազագույնի՝ ի՞նչ վիճակում է Նորամարգը այդ խնդրի հետ կապված:
-Մեր համայնքի խնդիրները համեմատած հարևան համայնքների իսկապես շատ են, բայց ճիշտ կազմակերպելու դեպքում շատ կարճ ժամանակում նրանաք կգտնեն իրենց լուծումը: Իմ ծրագրում ես նշել եմ գյուղի գազաֆիկացման հարցի լուծումը, որը վերջապես մեր ազգաբնակչությանը կազատի կենցաղային հոգսերից: Նաև անպայման պետք է անդրադառնալ գյուղում ապրող ազգային փոքրամասնությունների հարցերին: Մեր մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում պետք է լինեն սոցիալապես անապահով ընտանիքները և նրանց կենցաղային հոգսերը, որոնք փորձելու ենք թեթևացնել:
Գիտեք ցանկացած խնդրի լուծում տալու համար անհրաժեշտ է համայնքի բնակիչների վստահությունը, միասնականությանը և սրտացավ աջակցությունը,
որպեսզի կարողանանաք միասին ստեղծել մեր մանուկների, երիտասարդների և տարեցների երազած բարեկեցիկ համայնքը: Եկել է փոփոխություն կատարելու ժամանակը՝ ցանկանում եմ, որ Նորամարգցիները մարտի 11-ին
ճիշտ ընտրություն կատարեն և հաշվի առնեն, որ իրենց տված քվեից է կախված Նորամարգի
ապագան:
Պատրաստեց՝ Կարինե Սարգսյանը