Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

18 օգոս 2018 11:28

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ «լուռ» ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն Ռ․ Քոչարյանի

Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ «լուռ» ակցիա է տեղի ունեցել ի պաշտպանություն Ռ․ ՔոչարյանիՄոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ 30 մարդ է հավաքվել, հայտնում է Ռուսարմինֆոն: Հավաքվածները շփվում էին միմյանց հետ, իսկ նրանցից մեկի ձեռքին պաստառ կար, որը սակայն չեն բացել: 
Հավաքվածները հրաժարվել են պատասխանել լրագրողների հարցերին, սակայն նրանցից մեկն ասել է, որ աջակցում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ռուսաստանի իրավապահ մարմինները ստուգել են հավաքվածների փաստաթղթերը: Ոստիկաններից մեկի խոսքով, տղամարդիկ Ռուսաստանի քաղաքացիներ են:
Դեսպանատան աշխատակիցները հետաքրքրվել են, թե արդյոք ներկաները ցանկանում են բանավոր կամ գրավոր կերպով որևէ դիմում կամ բողոք ներկայացնել, սակայն ստացել են բացասական պատասխան։

Աղբյուրը նշում է, որ հավաքվածները դեսպանատան մոտ սպասել են մոտ 40 րոպե, այնուհետ հեռացել։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր