Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

29 օգոս 2018 14:02

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախ այցելում են հանրաճանաչ մարդիկ, ոչ թե հանրաճանաչ ահաբեկիչներ. Դավիթ Բաբայանի պատասխանը՝ Հաջիևին

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Արցախ այցելում են հանրաճանաչ մարդիկ, ոչ թե հանրաճանաչ ահաբեկիչներ. Դավիթ Բաբայանի պատասխանը՝ ՀաջիևինՄի քանի օր տևած լռությունից հետո, ամերիկահայ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Հայաստան, իսկ առավել ևս Արցախ կատարած այցից շոկի մեջ հայտնված Ադրբեջանը անդրադարձել է այդ այցին: Այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը տարածել է ադրբեջանական կողմի ոճին բնորոշ ոչ ադեկվատ հայտարարություն, որում նշել է. 
 
«Ովքեր կազմակերպել են Բիզերյանի ապօրինի այցը Ադրբեջանի օկուպացված տարածքներ, նման  կլոունադայի և անլուրջ գործունեության փոխարեն պետք է զբաղվեին հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցով»:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ի պատասխան նշել է՝ Հաջիևյան այդ հայտարարությունները մեկ բնորոշում ունեն՝ անհեթեթություն.
 
«Ի տարբերույթուն Ադրբեջանի՝ մեր երկիր այցելում են հանրաճանաչ մարդիկ, ոչ թե հանրաճանաչ ահաբեկիչներ, Իսլամական պետության գրոհայիններ: Սրանով արդեն ամեն ինչ ասված է: Մենք չենք մոռացել, որ հայտնի տիեզերագնացներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ Ադրբեջանի «սև ցուցակում» են հայտնվել միայն մեր հանրապետություն այցելելու պատճառով: Չի բացառվում նաև, որ մեր հայրենակիցը հայտնվի այդ ցանկում: Ինչքան էլ փորձեն՝ նրանք  չեն կարող մարել  Արցախի նկատմամբ օրեցոր մեծացող հետաքրքրությունն աշխարհում: Նման այցելությունները միայն ցույց են տալիս, որ Արցախը կայացած, նորմալ երկիր է, որը  զբոսաշրջիկների համար օրեցոր ավելի  հետաքրքիր է դառնում: Այսպիսի այցելությունները ևս մեկ անգամ խթան կհանդիսանան, որպեսզի Արցախը ավելի ճանաչելի դառնա: 
Այս պահին՝ Դեն Բիզերյանից բացի Արցախում են նաև հայտնի կինոդերասաններ, ովքեր ֆիլմ են նկարահանում մեզ մոտ: Այս ամենը, իհարկե, Ադրբեջանի վրա շատ վատ ազդեցություն է թողնում, ուղղակի մաղձով են լցվում, քանի որ չեն կարողանում որևէ ձևով խոչընդոտել այդ գործընթացներին: Նման հայտարարությունները՝ միայն դրա հետևանքնեն»:
 
Անդրադառնալով Հաջիևի հայտարարության մյուս հատվածին, որտեղ  փորձ է  արվում ներկայացնել, թե իբր, Հայաստանի ու Արցախի հանրապետությունները զբաղված են նման «անլուրջ գործունեությամբ», փոխարենը՝ հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվելու, պարոն Բաբայանն տարակուսանքով նկատել է. 
«Ի՞նչ կապ ունի Բիզերյանի այցը Արցախի հարցի կարգավորման հետ: Կարելի է մտածել, թե այդ նույն Ադրբեջանը չէ, որ ի չիք է դարձնում ցանկացած ողջամիտ առաջարկ, ամեն ինչ անում է, որ իրավիճակը սրված մնա՝ թե՛սահմանում, թե՛ քաղաքական  դաշտում: Ադրբեջանն ի՛նքը չի դադարեցնում իր ագրեսիվ ահաբեկչական գործողությունները՝ այստեղ թող փնտրեն խնդիրը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր