Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

30 օգոս 2018 11:27

Դենը համեմատելի է Քիմ Քարդաշյանի հետ, որի այցը նույնպես մեր երկրին որոշակի օգուտներ բերեց

Դենը համեմատելի է Քիմ Քարդաշյանի հետ, որի այցը նույնպես մեր երկրին որոշակի օգուտներ բերեցՀայաստան այցելած եւ Հայաստանի քաղաքացիություն ստացած ամերիկացի միլիոնատեր Դեն Բիլզերյանին դժվար է բնութագրել որպես օրինակելի անձնավորություն: Նա իր կարողությունը կերտել է պոկեր խաղալով, այսինքն՝ ղումարբազությամբ՝ մի զբաղմունք, որը, վստահ եմ, խիստ մերժելի է: Դենի մնացած նախասիրությունները՝ աղջիկները, ալկոհոլը, էքստրիմալ մարզաձեւերը, ի վերջո, նրա անձնական գործն են: Դենի հայրը՝ Փոլ Բիլզերյանը, որը նույնպես ժամանել է Հայաստան եւ որն արդեն մի քանի տարի է՝ ունի հայկական քաղաքացիություն, «թրեյդերություն» էր անում Ուոլ-սթրիթում եւ, ըստ մամուլի որոշ հրապարակումների, ժամանակին դատապարտվել էր մեքենայությունների համար: (Թրեյդերը փողի եւ ապրանքների առեւտրական է, որը գործում է բացառապես սեփական նախաձեռնությամբ): Պարզ է, որ Դենի նման մարդկանց համար ամեն ինչը «շոու» է, PR, «համացանց քցելու» եւ հետեւորդներ վաստակելու սյուժե: ՀՀ քաղաքացիություն ստանալը եւ մեր զինկոմիսարիատում հաշվառման կանգնելն այդ առումով հավասարազոր է զինատեսակների տեսականու կամ բյուր մոդելների հետ նկարվելուն (ի դեպ, նա Հայաստան էր եկել մոդելներից մեկի հետ): Ուստի «պոկերի արքայի» գալուն պետք չէ վերաբերվել որպես ինչ-որ լուրջ հայրենասիրական քայլի: Բայց, մյուս կողմից, դա չպիտի դժգոհություն, բողոք կամ առավել եւս՝ ցասում առաջացնի:
Զբոսաշրջիկը օրինական ձեւով ժամանել է Հայաստան, ներկայացրել է օրենքով նախատեսված փաստաթղթեր, ստացել է քաղաքացիություն (ինչպես եւ եղբայրը՝ Ադամը, որը նույնպես «պոկերիստ» է), նաեւ օրենքի տառին համապատասխան հաշվառման է կանգնել զինկոմիսարիատում: Նման մարդկանց գալն օգտակար է մեր երկրում այդ զբոսաշրջությունը զարգացնելու առումով՝ թեկուզ այն պատճառով, որ Դեն Բիլզերյանը «ինսթագրամում» 23,5 միլիոն, իսկ «թվիթերում»՝ 1,47 միլիոն հետեւորդ ունի: Ուրեմն, այդ հետեւորդները եւս մեկ անգամ կլսեն Հայաստանի մասին՝ վստահ եմ դրական համատեքստով: Այդ տեսանկյունից Դենը համեմատելի է Քիմ Քարդաշյանի հետ, որի այցը նույնպես մեր երկրին որոշակի օգուտներ բերեց: Նրանց եւ Սերժ Թանկյանի հետ համեմատությունն, ինձ թվում է, տեղին չէ, որովհետեւ ռոք-երաժիշտն արժեքներ է ստեղծում, ոչ թե պարզապես բարձրաշխարհիկ «տուսովկայի» անդամ է: Լավ է, որ Դենը Արցախ է գնացել՝ դա եւս մեկ անգամ Արցախի անունը կհնչեցնի աշխարհում: Ավելի լավ կլինի, եթե Ադրբեջանի ԱԳՆ-ն նրան «սեւ ցուցակ» մտցնի, քանի որ դա եւս մեկ անգամ ցույց կտա հարեւան երկրի խավարամտությունը: Արցախի Հանրապետություն տարբեր մարդիկ են այցելում: Էդուարդ Լիմոնովը կամ Գերման Ստերլիգովը նույնպես իրենց հայրենիքում ոչ միանշանակ համբավ ունեն, բայց նրանց այցելությունն Արցախ, իմ կարծիքով, օգտակար էր:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր