Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

15 սեպ 2018 17:20

Կենդանակերպի 4 նշան, ովքեր ձգտում են կայուն և երկարատև հարաբերությունների

Ցուլ: Չնայած ֆանտաստիկ կամակորությանը՝ Ցուլերը հրաշալի զուգընկեր են դառնում, քանի որ պատասխանատու են, լուրջ, անկեղծ: Կարողանում են կենսուրախ լինել, կենտրոնանալ ընդհանուր նպատակի վրա, ամբողջ ուժով աշխատել դրա իրականացման վրա: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ուղիղ են, նրանք միանգամից կհասկացնեն, որ հարաբերությունները դատապարտված են ձախողման կամ կարող են վերածվել միության ամբողջ կյանքի համար: Եթե ցանկանում եք լինել Ցուլի հետ, փորձեք խուսափել պարբերական հակադրություններից և զիջումների գնալ:
Խեցգետին: Համբերատար են, հավատարիմ, պատրաստ են գրեթե ցանկացած բանի՝ սիրելիին ստիպելու համար երջանիկ զգալ: Թեև Խեցգետիններին բնորոշ է հոռետեսությունը, նրանք պայքարում են ամենի համար, ինչ հետաքրքրում է և ինչ թանկ է իրենց համար: Հոգատար զուգընկեր են: Հարաբերություններում Խեցգետնի գլխավոր դրական հատկությունն իրեն զոհաբերելու ձգտումն է:
Կույս: Առաջին հայացքից սառն են, վերլուծող, սակայն բազմաթիվ արժեքներ ունեն: Հաճախ են քննադատում իրենց, փորձում շտկել թերությունները՝ առավելագույնս հոգատար զուգընկեր լինելու համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի զուգընկերը չի դադարի զարմանալ նրա սիրով և ուշադրությամբ: Ջրհոսների միակ խնդիրն այն է, որ նրանք չեն կարողանում բաց լինել բոլորի համար, այդ պատճառով էլ ինտրավերտ են: Բավական պրակտիկ են, չեն սկսում հարաբերություններ, որոնց ապագայի վրա վստահ չեն:
Կշեռք: Հավասարակշռությունն ու ներդաշնակությունն առաջնային են համարում զուգընկերոջ ընտրության հարցում: Հավաքված են, գրավիչ, ձգտում են հարթել ցանկացած կոնֆլիկտ: Հակված են ինքնազոհաբերության, այդ պատճառով հաճախ են խաբում իրենց և շատ բանի վրա աչք փակում: Սակայն եթե սեր նվիրեք Կշեռքին, որին նրանք արժանի են, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այն ձեզ կվերադարձնեն: Նրանք նվիրված են, տրամադրված միայն երկարատև հարաբերությունների:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր