Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

15 սեպ 2018 18:25

Բշտիկներ մեջքին. ինչու են առաջանում, և ինչպես ազատվել դրանցից

Բշտիկներ մեջքին. ինչու են առաջանում, և ինչպես ազատվել դրանցից
Ակնեն մաշկային ամենատարածված խնդիրներից մեկն է: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ այն չբուժելու դեպքում կարող են մուգ հետքեր և սպիներ մնալ:
Ինչու են բշտիկներ առաջանում մեջքին: Մեջքի հատվածում բշտիկների առաջացման պատճառ կարող են դառնալ մի խումբ խնդիրներ, այդ թվում.
ֆոլիկուլների խցանում՝ վատ հիգիենայի պատճառով
հորմոնալ հավասարակշռության խախտում, որը հանգեցնում է մաշկի յուղոտության
կիպ հագուստ, որը վատ է օդ կլանում
հորմոնալ ֆոնի փոփոխություն դաշտանային ցիկլի և հղիության ընթացքում
անկողնային պարագաները ուշ փոխելը, ինչի արդյունքում այն կլանում է կեղտն ու մաշկի յուղը՝ իդեալական միջավայր ապահովելով բակտերիաների համար
հաճախ պայուսակ կրելը, որը շփվում է մեջքի հետ և գրգռում մաշկը:
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից: Խնդրի լուծման տարբերակը կախված է դրա աստիճանից և մաշկի որակից: Հարկավոր է ոչ միայն կոսմետիկ միջոցներ օգտագործել, այլև փոխել կենսակերպը:
Պիլինգ: Օգտագործեք սկրաբ, որի կազմում նաև սալիցիլաթթու կա: Այն օգնում է մաշկից հեռացնել ճարպն ու կեղտը:
Թեյի ծառի յուղ: Այս յուղը ներառված է մի շարք կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ և արդյունավետորեն պայքարում է բակտերիաների դեմ:
Ազատ հագուստ: Հրաժարվեք կիպ հագուստից, որը կլանում է կեղտն ու քրտինքը:
Առողջ սնվեք: Սպիտակ հացը, կարտոֆիլը, բրինձը բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը կարող է սրել խնդիրը: Սննդակարգ ներառեք բանջարեղեն, մրգեր:
Ինչպես կանխարգելել բշտիկների առաջացումը
Խուսափեք մթերքի օգտագործումից, որը գրգռում է մաշկը:
Առաջացած բշտիկները մի ճզմեք:
Ընտրեք կոսմետիկ միջոցներ, որոնք համապատասխանում են մաշկին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր