Սաշիկ և Լևոն Սարգսյաններին ապաստան է տվել Լիբանանի կառավարության նախկին նախարա՞րը

Արթուր Նազարյանն Էներգետիկայի նախարար էր նշանակվել 2014 թ-ին՝ ՀՅԴ-ի կողմից։ Վերջինս կուսակցական չէ, սակայն մշտապես հանդես է եկել իբրև այդ կուսակցության հետևորդ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Լևոն Սարգսյանն ու Արթուր Նազարյանը վաղեմի ընկերներ են, և նա որոշել է ապաստան տալ հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահի եղբորը։
Հիշեցնենք, որ ըստ «Ժամանակ» օրաթերթի, Լևոն և Սաշիկ Սարգսյաններն օրերս եղել են Լիբանանի Casino du Liban խաղատանը։ Ի դեպ, այն միակ խաղատունն է ամբողջ Լիբանանում, որը պատկանում է պետությանը։