Ցավում եմ, որ թացն ու չորը խառնվել են իրար.Նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը դուրս է գալիս այս եղանակով
![Ցավում եմ, որ թացն ու չորը խառնվել են իրար.Նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը դուրս է գալիս այս եղանակով Ցավում եմ, որ թացն ու չորը խառնվել են իրար.Նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը դուրս է գալիս այս եղանակով](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-09/medium/1537958968_alik-sargsyan.jpg)
«Ամեն անգամ պատեհ-անպատեհ առիթով, տեղի-անտեղի, երբ այդ հարցով դիմել եք, ես ասել եմ, որ նախկին իշխանությունների սխալները բնականաբար, շատ-շատ են եղել, չարաշահումները շատ են եղել, ամեն ինչ եղել է, որի արդյունքը, պտուղները բոլորդ տեսնում եք:
Այնպես չի, որ սերն ու չգիտեմ ինչն է ներկա իշխանությունների նկատմամբ, սա նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունն է, որը դուրս է գալիս այս եղանակով: Ցավում եմ, որ թացն ու չորը խառնվել է իրար եւ ֆեյսբուքով հարձակումը կատարվում է բոլորի վրա, անկախ ամեն ինչից»,-ընդգծեց նա: