Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հոկ 2018 14:25

Ոստիկանությունը որոշակի լիազորություններ ունի ընտրական գործընթացում,այն պետք է դուրս բերվի վարչապետի ուղղակի ենթակայությունից

Ոստիկանությունը որոշակի լիազորություններ ունի ընտրական գործընթացում,այն պետք է դուրս բերվի վարչապետի ուղղակի ենթակայությունից«Հապշտապ խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու գործընթացը անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքական մենիշխանության հաստատմանը, ինչից տարիներ  շարունակ բողոքում էինք, բայց, կարծես թե, բողոքելով հանդերձ փորձ է արվում շարունակել նույն սխալ ընթացքով առաջ գնալ».-ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի շտապողականությունը բավարար չափով փաստարկված չէ. «Կազմվել է կառավարական գործունեության ծրագիր, որին, ըստ էության, կողմ են քվեարկել բոլոր քաղաքական ուժերը: Այդ ծրագրում հստակ ամրագրված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտություն են և պետք է կայանան մեկ տարվա ընթացքում»:
Արսեն Համբարձումյանը նշում է, որ կառավարման գործունեության ծրագրի որոշված դրույթները կյանքի չեն կոչվել և պայմանավորվածությունները խախտվել են այն քաղաքական ուժի կողմից, ով պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է ավելի վաղ տեղի ունենան:
Ըստ Համբարձումյանի՝ որոշվել է, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը անհրաժեշտ է բարեփոխումների ենթարկել Ընտրական (ԸՕ) օրենսգիրքը, և ապահովել ազատ, արդար և մրցակցային ընտրություններ: Այս հարցերով պետք է զբաղվեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովը.
«ԸՕ բարեփոխումների բարեփոխումների հանձնաժողովը դանդաղ է աշխատում, հարց է առաջանում՝ ինչու՞: Այս պահին վերջնական տեսքի է բերվել միայն ԸՕ բարեփոխումների հայեցակարգը, իսկ նախագիծից՝ ոչ մի նորություն»:
Արսեն Համբարձումյանի խոսքով՝ նույն կառավարության գործունեության ծրագրում ամրագրված էր, որ պետք է փոփոխություն կատարել Ոստիկանության կարգավիճակում.
«Ոստիկանությունը որոշակի լիազորություններ ունի ընտրական գործընթացում, և սուպերվարչապետական համակարգը, որ ժամանակին քննադատության առարկա էր համարվում ,պետք է բարեփոխման ենթարկվի, և Ոստիկանությունը դուրս բերվի վարչապետի ուղղակի ենթակայությունից, ինչը ևս չի արվել»:
Համբարձումյանն ասում է, որ դեռ քայլեր կան արվելու, որպեսզի ունենանք մրցակցային ընտրություններ.
«Քաղաքական ուժերից որևէ մեկը չի քննարկում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը, քննարկվում է միայն դրանց անցկացման ժամանակը.
«Բոլոր քաղաքական ուժերը, անկախ նրանից, խորհրդարանում ներկայացվա՞ծ են, թե՞՝ ոչ, պետք է բավարար ժամանակ ունենան ընտրական գործընթացին մասնակցելու համար»:
Արսեն Համբարձումյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հստակ ժամկետ չի նշում, ասելով, որ դրանք պետք է լինեն մեկ տարվա ընթացքում այն ժամանակ, երբ վերը թվարկված բարեփոխումները կատարվեն.«Մեր գնահատմամբ՝ իմ թվարկած քայլերն ու գործողությունները մինչև դեկտեմբեր հնարավոր չէ անել»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր