Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 հոկ 2018 10:02

«Ժողովուրդ» .Սպասվում են նոր բացահայտումներ. Ինչպես է Սաշիկ Սարգսյանը ձեռք բերել 30 մլն դոլարը

«Ժողովուրդ» .Սպասվում են նոր բացահայտումներ. Ինչպես է Սաշիկ Սարգսյանը ձեռք բերել 30 մլն դոլարը«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունն արդեն ստուգել է, թե Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ինչպես է ձեռք բերել իր բանկային հաշվին առկա մոտ 30 մլն դոլարը՝ տարիների ընթացքո՞ւմ, թե՞ միանգամյա փոխանցումով: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ առաջիկայում տեղեկություն կտրամադրվի: Հիշեցնենք, որ Սարգսյանի կուտակած գումարների մասին Ազգային ժողովի ամբիոնից խոսեց նաև այսօր արդեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր գույքն ապօրինի արգելանքի տակ պահելու մասով: Բանն այն է, որ Սարգսյանի գույքի նկատմամբ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ կալանք էր դրվել դեռևս հուլիսի 9-ին, որից հետո Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանված կարգով հաստատվել է՝ իր բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել օրինական ճանապարհով: Եվ ահա ԱԱԾ-ն խոստանում է առաջիկայում այս մասով նոր բացահայտումներ անել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր