Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

18 հոկ 2018 14:17

Իմ դեպքում նման ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են այդ դիմումը.Քոչարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴ

Իմ դեպքում նման ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են այդ դիմումը.Քոչարյանը պատրաստվում է դիմել ՄԻԵԴՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ կապված սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հետ, գրում է РИА Новости-ն:
«Պարտադիր կդիմեմ ՄԻԵԴ, եթե նման անհրաժեշտություն լինի: Հարցն այն է, որ դրա համար հարկավոր է անցնել ներպետական բոլոր գործընթացները»,- գործակալությանն ասել է Քոչարյանը:
Ընդ որում, նա նշել է, որ կան առանձին դեպքեր, երբ դիմումներն ընդունվում են նախքան ներպետական գործընթացները, եթե դատարանի վրա ճնշումներ են նկատվում:
«Իմ դեպքում նման ճնշում կա, և այժմ փաստաբանները պատրաստում են այդ դիմումը»,- հավելել է Քոչարյանը:
Ընդ որում, Քոչարյանն «աննախադեպ» է անվանել ՀՀ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը.
«Այնպիսի սկանդալ է, որին, նվազագույնը, պետք է հրաժարականներ հաջորդեին: Սակայն նրանք շարունակում են պաշտոնավարել: Չնայած, եթե օբյեկտիվ լինենք, նրանք բռնվել են հանցանքի պահին»:
Քոչարյանի խոսքով՝ գաղտնալսումը ոչնչացնում է քրեական գործը, որում ներգրավված է ինքը:
«ՄԻԵԴ-ի համար այդ փաստը բավարար է: Քրեական գործը սարքված է: Ես այն իրավական աղբ եմ անվանում: Այլ բառ դժվար է գտնել»,- հավելել է Քոչարյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռոբերտ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել:







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր