Փորձագետները թվարկել են մարդկության վերացման ամենահավանական 9 տարբերակները
1. Միջուկային պատերազմ, որի հավանականությունը ըստ փորձագետների այժմ ավելի մեծ է, քան 10 տարի առաջ: Դա կբերի ոչ միայն մարդկային զոհերի, քաղաքների կործանման և ճառագայթային հիվանդության, այլև կառաջացնի «մինի-սառցե ժամանակաշրջան»:
2. Կենսաբանական և քիմիական զենք, որի արտադրությունն համեմատաբար ավելի էժան է, իսկ մանրէների մոդիֆիկացիան այսօր առավել քան երբևէ, հեշտ է:
3. Կլիմայի աղետալի փոփոխություններ: Մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումը 3 աստիճանով (ըստ Ցելսիուսի) հավանական է 1:3 , որի դեպքում Նյու Յորքը և այլ ափամերձ քաղաքներ կհայտնվեն ջրի տակ:
4. Էկոլոգիական համակարգի կոլապս, որի դեպքում կառաջանա քաղցրահամ ջրի խիստ պակաս, հողի որակի անկում և կենսաբազմազանության նվազում:
5. Պանդեմներ: Փորձագետները կարծում են, որ կառաջանան նոր հիվանդություններ առաջ բերող հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէներ և մարդու օրգանիզմը չի կարողանա պայքարել դրանց դեմ:
6. Երկրի բախումը աստերոիդի հետ: Զեկույցում նշվում է, որ գիտական տվյալներով պոտենցիալ աղետալի բախումներ կարող են լինել միջինում 120 հազար տարին մեկ, որի դեպքում արտանետված փոշին և բեկորները մի քանի ամսով կարող են ծածկել արևը, որն էլ կհանգեցնի անբերրիության և էկոհամակարգերի ոչնչացման: Կմահանան հարյուր միլիոնավոր մարդիկ:
7. Գերխոշոր հրաբխի ժայթքում, որը կարող է հանդիպել 17 հազար տարին մեկ և պատճառ դառնալ մարդկանց և կենդանական աշխարհի ոչնչացման: Առաջ կգա գլոբալ սառեցում:
8. Արեգակնային գեոինժեներիա: Եթե այստեղ ինչ որ բան այնպես չգնա, ապա կտուժի ամբողջ մոլորակը, կփոխվի կլիման, որը կհանգեցնի արագ և խիստ գլոբալ տաքացման, իսկ էկոհամակարգերը հարմարվելու ժամանակ չեն ունենա:
9. Արհեստական բանականություն: Հեղինակներին անհանգստացնում է այն փաստը, որ ռոբոտները կգերազանցեն մարդկանց բանականությամբ, և որ նախագծողները շեշտը դնում են ոչ թե էթիկայի, այլ դրանց ֆունկցիոնալության վրա: