Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

26 ապր 2019 12:57

Քաղցկեղի դեմ առաջին հակաբիոտիկը, որը կկանխի ուռուցքների հետագա աճը

Քաղցկեղի դեմ առաջին հակաբիոտիկը, որը կկանխի ուռուցքների հետագա աճըԳիտնականների միջազգային խումբը առաջին անգամ սինթեզել է, այսպես կոչված, «քաղցկեղի դեմ հակաբիոտիկը»՝ հակաուռուցքային նյութ, որը հայտնի է կեդարցիդին անունով։ Այդ միացությունը արդյունավետ է ուռուցքային բջիջների, ինչպես նաեւ հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների դեմ պայքարում։

Հետազոտողներին կեդարցիդինի մոլեկուլային կառուցվածքը հաջողվել է որոշել այն բնության մեջ գտնելուց միայն 10 տարի հետո։ Միացությունը մոտ 30 տարի առաջ հանվել է Հնդկաստանում հողի նմուշներից։ Պարզվել է, որ այն բարձր կենսաբանական ակտիվություն ունի եւ վնասում է միկրոօրգանիզմների բջիջներում եւ քաղցկեղային բջիջներում ԴՆԹ-ն՝ կանխելով դրա հետագա աճը։ Սակայն բարդ կառուցվածքի պատճառով գիտնականները երկար ժամանակ չէին կարողանում սինթեզել այդ նյութը լաբորատորիայում։

Մասնագետների կարծիքով, այդ մոլեկուլի սինթեզը հնարավորություն կտա հակաբիոտիկների եւ հակաուռուցքային ազդակների նոր սերունդ մշակել։ Ապագա հետազոտություններում գիտնականները ծրագրում են բացել կեդարցիդինի աշխատանքի մեխանիզմները, որոնք նրան արդյունավետ են դարձնում քաղցկեղային բջիջների դեմ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր