Երևանում կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ գնդապետի ավտոմեքենայի ուղղությամբ
![Երևանում կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ գնդապետի ավտոմեքենայի ուղղությամբ Երևանում կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ գնդապետի ավտոմեքենայի ուղղությամբ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-11/medium/1542180980_911.jpg)
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաև առջևի աջակողմյան դռան ապակին և կրակոցներն արձակվել է մի քանի անգամ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Գ Կ. Դարբինյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։