Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

16 նոյ 2018 10:03

Որն է Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման նպատակը և ինչ ենթատեքստեր ունի. «Ժողովուրդ»

Որն է Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման նպատակը և ինչ ենթատեքստեր ունի. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Վճռաբեկ դատարանի որոշումից հետո նախկին նախագահը, սակայն, ոչ թե կալանավորվելու է անմիջապես, այլ նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանում հենց այս տարբերակն են քննարկում, որ Քոչարյանի խափանման միջոցի խնդիրը կրկին հասցեագրեն վերաքննիչ քրեական դատարանին: Բանն այն է, որ օգոստոսի 13-ի որոշման մեջ վերաքննիչը հիմք էր ընդունել Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության իրավունքը: Մինչդեռ, նրան կալանքի տակ պահելու համար նախաքննական մարմինն այլ հիմքեր էլ է բերել, որ նախկին նախագահը կխոչընդոտի նախաքննությանը, կթաքնվի քննությունից:
ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, թերեւս, պատահական չէ, եւ քաղաքական ենթատեքստեր ունի: Իշխանություններն այսպես ժամանակ են ձգում մի կողմից ներքաղաքական իրավիճակը շատ չլարելու առումով, բայց եւ մարտի 1-ի պահանջատերերին ցույց են տալիս, որ այս ուղղությամբ քայլեր են անում: Միաժամանակ, այսպես հնարավորություն է տրվում նախաքննական մարմնին անառարկելի հիմքեր դնել նրան կալանավորելու որոշման հիմքում: Մանավանդ, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն վերջերս լրացրել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր