Ողբերգական վթարից 6 ամիս առաջ նույն մեքենան նորից անսարք է եղել. նոր մանրամասներ

Ի դեպ ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, նախաքննական մարմինը եւս քննություն իրականացնելով պարզել է, որ մեքենան 6 ամիս առաջ ունեցել է տեխնիկական խնդիրներ , որի մասին տեղյակ են եղել զորամասի ղեկավարը կազմը: Ստեղծվել է մի իրավիճակ , որ Զորամասի ղեկավար կազմը կարող էր կանխել ողբերգական դեպքը, քանի որ տեղյակ է եղել մեքենայի անսարքության մասին , բայց մատնվել է անգործության: Ավելին, ArmLur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն գործով հարցաքննվել են զորամասի մի շարք աշխատակիցներ , այդ թվում ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը, գումարտակի հրամանատարը եւ մի շարք այ ծառայության գծով պաշտոնատար անձիք:
Հիշեցնեք, որ նոյեմբերի 7-ին ՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազե մակնիշի ավտոմեքենան, Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը և ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ` Հայրապետ Նաիրյանը, Հրանտ Գասպարյանը և Դավիթ Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էին: