Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

29 նոյ 2018 10:54

Մնաց ընդամենը մի քանի օր…. ովքեր ավանդ ունեն Խնայբանկում

Մնաց ընդամենը մի քանի օր…. ովքեր ավանդ ունեն Խնայբանկում«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի բ) ենթակետի սահմանված է, որ 2017 թվականին շարունակվում է «ՎՏԲ – Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:

Այս մասին տեղեկանում ենք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացն իրականացվում է ՀՀ կառավարության 23.04.2014թ.-ի N460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգով (այսուհետ` Կարգ) սահմանված նորմերին համապատասխան:
 
Համաձայն Կարգի 1-ին կետի՝ փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդրած հետևյալ անձինք`
1) մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
 
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N1444-Ն որոշման N1 հավելվածի ցանկում ընդգրկված համայնքներում` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք, այդ թվում, եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում:
Իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որևէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որը ներկայացվում է ստորև.

Ավանդի գումարի չափը
(խորհրդային ռուբլով)Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀ դրամով)1000-ից ոչ ավելիԱվանդի գումարը x 841001-ից մինչև 3000 (ներառյալ)84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 29.4)3001-ից մինչև 5000 (ներառյալ)142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 16.8)5001-ից մինչև 10000 (ներառյալ) 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին   գերազանցող գումարը x 8)10000-ից ավելի216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցող գումարը x 4) 
 
Հետևաբար, փոխհատուցման իրավունք ունեցող և հաշվառված յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն
հաշվել իրեն հասանելիք փոխհատուցման գումարի չափը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր