Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»       Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում    

06 դեկ 2018 16:08

Տեսանյութ.ՀՀԿ-ն մրցակից տեսնում է միայն Փաշինյանին` համոզմունքով, որ ով դեմ է «Իմ քայլին» կքվեարկի իրենց օգտին

Տեսանյութ.ՀՀԿ-ն մրցակից տեսնում է միայն Փաշինյանին` համոզմունքով, որ ով դեմ է «Իմ քայլին» կքվեարկի իրենց օգտինՀայացք մամուլի ակումբում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսեցին առաջիկայում ԱԺ-ում ուժերի հնարավոր վերադասավորումների մասին:
 
Արմեն Բադալյանի գնահատմամբ միջակ քարոզարշավ տեղի ունեցավ. «Բոլոր ուժերն այնպիսի քարոզարշավ են անցկացնում, որ տպավորություն է՝ 2017 թվականը կամ 2012 թվականն է, և հաշվի չեն առնում մեկ բան՝ նախկինում քրեաօլիգարխիկ համակարգն էր որոշում ԱԺ արդյունքը՝ ընտրակաշառքի միջոցով, ու քաղաքական ուժերն այդքան էլ չէին մտածում իրենց կողմնակիցներին գրավելու, ընտրատեղամաս հասցնելու մասին: Բայց, քանի որ այս ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի լինելու, պետք է լավ պատրաստվեին, սակայն մենք տեսանք միջակ քարոզարշավ: 
 
ՀՀԿ-ն որպես մրցակից՝ տեսնում է միայն Փաշինյանին ու նրա քաղաքական ուժին՝ այն համոզմունքով, որ ով դեմ է «Իմ քայլին»՝ կքվեարկի իրենց օգտին: Սա ռիսկային ռազմավարություն է, բայց իրենց համար այս պահի դրությամբ միակ ճիշտ ռազմավարությունն է: Շատ անհասկանալի էր քարոզարշավին մասնակից մյուս ուժերի պահվածքը: ԲՀԿ-ն քարոզարշավ իրականացնում էր այնպես, ինչպես 5 տարի առաջ: Որևէ նորություն, կրեատիվություն չկար: «Լուսավոր Հայաստանն» էր անընդհատ խոսում, որ իրենք պետք է դառնան երկրորդ ուժը, բայց այդպես էլ չէին բացատրում, թե ինչո՞ւ: ՕԵԿ-ը սոցիալական նույն տեսակետներն է առաջ քաշել՝ ինչպես միշտ: «Սասնա ծռերը» և «Լուսավոր Հայաստանն» ունեին խաղաքարտ, բայց այդպես էլ չհասկացան, թե ո՞րն էր այն: Հասկանալու դեպքում լավ տոկոսներ կարող էին ունենալ: ՀՅԴ-ն էլ նոր ասելիք չկարողացավ առաջ քաշել: Ինչ վերաբերում է նորաստեղծ ուժերին՝ «Մենք», «Քաղաքացու որոշում», «Ազգային Առաջընթաց», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», ապա նրանց մոտ ոչինչ չստացվեց: Ճանաչելու համար առնվազն 6 ամիս առաջ պետք է ստեղծվեին, որպեսզի  ներկայացնեին իրենց: Ասուլիսներ, հարցազրույցներ կարող են տալ, բայց դա չի նշանակում, որ ողջ ընտրազանգվածը հետևում է այդ ամենին»,- ասաց Արմեն Բադալյանը:
 
Վիգեն Հակոբյանն էլ ասաց, որ բոլոր քաղաքական ուժերը մայիսից կարող էին պատրաստվել ընտրություններին, եթե չի ստացվել, ապա դա իրենց խնդիրն է. «Քարոզարշավը երկու հարթության մեջ է ընթանում՝ սև-սպիտակ, որի գլխավոր դերակատարները ներկա ու նախկին իշխանություններն են: Կարծում եմ՝ սա խաղի կանոն էր, որն ընտրել էր իշխանությունը, որովհետև հնարավորություն ուներ շարժվել այլ՝ օրինակ, բարիկադները քանդելու մարտավարությամբ: Կարող էին ՀՀԿ-ին ուշադրություն չդարձնել, բայց տեսանք, որ նրանց ընտրած մարտավարությունը, կամա թե ակամա, համընկավ ՀՀԿ-ի մարտավարության հետ: ՀՀԿ-ն իրեն դիրքավորում էր սև դաշտում և ծայրահեղ դժգոհ ընտրազանգվածին հաղորդագրություն էր ուղարկում, որ նրանց շահերի պաշտպանն այնտեղ իրենք են: Ինչ վերաբերում է նոր ուժերին՝ կարծում եմ՝ հետևողական, կրեատիվ աշխատանք կատարեցին»,- նշեց Վիգեն Հակոբյանը:
 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր