Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

08 դեկ 2018 12:25

Քոչարյանը պետք է նստի ու երկար նստի. նա չի կարող քաղաքական հալածյալ լինել

Քոչարյանը պետք է նստի ու երկար նստի. նա չի կարող քաղաքական հալածյալ լինել«Իրավական առումով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման բոլոր հիմքերը կան։ Այլ բան է անմեղության կանխավարկած, դեռ գործը պետք է քննվի, ապացույցներ ձեռք բերվեն ու գնահատվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով Քոչարյանի կալանավորման որոշմանը։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները և բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը Քոչարյանին կալանավորելու մասին՝ ուժի մեջ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել էրՔոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն Վերաքննիչ դատարան նոր քննության:
Քոչարյանի փաստաբանները դատարանի որոշումը որակում են քաղաքական և հայտարարում, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը փոփոխած Վերաքննիչ դատարանի դատավոր Ազարյանը ևս արդեն հայտարարել է, որ դատարանի վրա ճնշում է եղել։
Պարգև Օհանյանի խոսքերով՝ այս որոշումը ոչ մի պարագայում չի կարող քաղաքական հետապնդում որակվել, քանի որ ինքը դեռ ի սկզբանե է ասել, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ։ «Ես համակարծիք եմ դատարանի այսօրվա որոշման հետ։ Անձեռնմխելիության մասին չի կարող խոսք գնալ։ 2008-ին Քոչարյանի գործողությունները չեն բխել նրա լիազորություններից։ Նա արտակարգ դրություն է հայտարարել, որի արդյունքում, փաստացի, երկրում տեղ է գտել ռազմական դրություն։ Իսկ եթե մի քիչ էլ խորանանք, ապա նա անգամ արտակարգ դրություն չէր կարող հայտարարել, քանի որ արտակարգ դրություն հայտարարվում է այն պարագայում, երբ հասարակական կարգի անվտանգությանը սպառնալի է լինում։ Բայց Ազատության հրապարակում եղել են խաղաղ հանրահավաքներ, բոլորս այդտեղ ենք եղել ու տեսել ենք։ Կարծես մերձեցման երեկո լիներ, բոլորը հավաքվել, խոսում էին, ժպտում էին։ Ինչի մասին է խոսքը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով. «Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հալածյալ չէ։ Բացի դրանից՝ արդարության առաջ չմեղանչելու համար պետք է ասեմ, որ այս հասկացությունը նախ իրավական չէ։ Նա կարող է մեկի համար քաղհալածյալ լինել, իսկ մեկ ուրիշի համար՝ ոչ։ Բայց նրան քաղհալածյալ համարողները թող հիշեն Քոչարյանի կողմից քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց՝ հենց Մարտի 1-ի գործով մեղադրվողներին, ինչու չէ՝ «Ռոյալ Արմենիա»-ի գործով անհիմն կալանավորվածները։ Ինչպես ասում են՝ կյանքը բումերանգի էֆեկտ ունի։ Մի օր դու ես հալածում, հաջորդ օրը քեզ են հալածում»։
Հիշեցնենք, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
«Քոչարյանը պետք է նստի ու երկար նստի»,- համոզված է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, որը Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը համարում է բացարձակ հիմնավոր։ «Իրավական բոլոր հիմքերն առկա են, որ Քոչարյանը հայտնվի ճաղերի հետևում։ Քոչարյանը այն հետքն է թողել մեր երկրի վրա, որ նա պետք է շատ երկար նստի։ Քոչարյանն իր համար Սահմանադրություն էր գրել, 2005-ի հանրաքվեն կեղծել էր, 10 մարդ էր սպանել ու պետք է ազատության մե՞ջ մնար։ Նա անգամ իր գրած Սահմանադրությունով անձեռնմխելի չէ ու չի կարող համարվել, քանի որ նախագահը անձեռնմխելի է, եթե կատարում է գործողություններ, որոնք բխում են իր կարգավիճակից։ Բայց նա 2008-ին փաստացի հայտարարել է ռազմական դրություն, որի իրավունքը չուներ և որի հետևանքով 10 մարդ է սպանվել։ Այսքանից հետո ինչի մասին է խոսքը»,- ընդգծեց Ալեքսանդր Սիրունյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր