Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

13 դեկ 2018 09:47

ԲՀԿ թեկնածուները սպասում են իշխանական կերակրատաշտից ինչ-որ բան ստանան,մինչդեռ Ծառուկյանը խաբել է նրանց.«Ժամանակ»

 ԲՀԿ թեկնածուները  սպասում են իշխանական կերակրատաշտից ինչ-որ բան ստանան,մինչդեռ Ծառուկյանը խաբել է նրանց.«Ժամանակ» «Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում իր կուսակիցներին մոտիվացնելու համար խոստանում էր, որ ընտրություններից հետո ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր կոալիցիա է ձևավորվելու՝ ասելով, թե այն ոլորտներում, որոնք վստահվելու են ԲՀԿ-ին, ինքը անձնական ներդրումներ է անելու:

Ընտրություններից հետո խորհրդարան չանցած, բայց ԲՀԿ-ի համար անիմաստ աշխատած թեկնածուները սպասում են կոալիցիայի ձևավորմանը, որպեսզի իրենք էլ ինչ-որ բան ստանան իշխանական կերակրատաշտից: Մինչդեռ պարզ է, որ Ծառուկյանը ի սկզբանե իմացել է, որ ոչ մի կոալիցիա էլ չի լինելու, ուղղակի հերթական անգամ խաբել է երկրորդ էշելոնի թեկնածուներին, որ նրանք ԲՀԿ-ի ցուցակով մասնակցեն ընտրություններին, ինչ-որ ձայներ ապահովեն կուսակցությանը, որպեսզի ինքն ու իր, այսպես կոչված, քաղաքական թիմը առանց մատը մատին տալու պատգամավորական մանդատ ստանան»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր