Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

13 դեկ 2018 14:00

Գիտնականները խորհուրդ են տալիս նվազեցնել սննդակարգում կարմիր մսի քանակությունը

Գիտնականները խորհուրդ են տալիս նվազեցնել սննդակարգում կարմիր մսի քանակությունըԿարմիր մսի վնասի եւ դրա քաղցկեղածին հատկությունների մասին արդեն բավականին վաղուց է հայտնի: Իսկ հիմա գիտնականները հայտնաբերել են այս մթերքի եւս մեկ հատկություն. պարզվում է՝ կարմիր միսը կարող է ազդել երիկամների աշխատանքի վրա:
Երկու նոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ կարմիր մսի գործածումը զգալիորեն մեծացնում է ՏՄԱՕ (տրիմեթիլամին N-օքսիդ) կոչվող քիմիական նյութի արտադրումը, որը կարմիր միսը մարսելիս արտադրում են աղիքային բակտերիաները, եւ որը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ու վաղաժամ մահվան հավանականությունը: Դրանից բացի, գիտնականները հայտնագործություն են կատարել. կարմիր մսով հարուստ սննդակարգը կարող է փոխել երիկամների ֆունկցիան: Ինչպես նշել է Cleveland Clinic-ից բժիշկ Սթենլի Հեյզենը, այս մասին նախկինում հայտնի չէր:
European Heart Journal-ում հրապարակված առաջին հետազոտությունը ցույց է տվել կարմիր մսով հարուստ վերահսկվող սննդակարգում ՏՄԱՕ-ի մակարդակի զգալի բարձրացում (10 ամսում 10 անգամ): Սա տեղի չի ունեցել այլ սննդակարգերի հետեւող մարդկանց դեպքում՝ բուսակերների եւ սպիտակ մսով (թռչնամիս եւ ձուկ) հարուստ սննդակարգին հետեւողների: Հետաքրքիր է, որ ՏՄԱՕ-ի մակարդակի վրա չեն ազդել նաեւ ճարպերի բուսական աղբյուրները:
Իսկ սնունդի մեջ կարմիր մսի գործածման դադարեցումը 4 շաբաթում բերել է պլազմայի մեջ ՏՄԱՕ-ի մակարդակի նվազման:
Journal of Clinical Investigations-ում հրապարակված երկրորդ հետազոտությամբ պարզվել է, որ աղիքային բակտերիաները կարնիտին ամինաթթուն վերափոխում են ՏՄԱՕ-ի: Մսակերների սնունդում կարնիտինը որպես սննդային հավելում արագացրել է աղիքային բակտերիաների կողմից ՏՄԱՕ-ի արտադրումը: Բուսակերների եւ վեգանների օրգանիզմներում ՏՄԱՕ-ի արտադրումը մեծացել է միայն մի քանի շաբաթ հետո:
Գիտնականները խորհուրդ են տալիս նվազեցնել սննդակարգում կարմիր մսի քանակությունը եւ սկսել ավելի շատ բանջարեղեն, մրգեր, հատիկավորներ, յուղազերծ կաթնամթերք եւ սպիտակուցների բուսական աղբյուրներ գործածել: Իսկ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան (American Heart Association) խորհուրդ է տալիս սնունդի մեջ օգտագործել ոչ յուղոտ միս՝ կաշին հանած հավ կամ ձուկ, քանի որ դրանք հագեցած ճարպեր քիչ են պարունակում, որոնք մեծացնում են «վատ» խոլեստերինի մակարդակը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր