Հունվարի 7-ին ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Հրդեհ՝ Օձուն գյուղում․ այրվել է տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր       Կապանում բախվել են «Nissan»-ը և բեռնատարը, ճանապարհը դարձել էր երկկողմանի փակ    

18 դեկ 2018 12:35

Ռուսական ռազմաբազայի կասկածյալ զինվորը պետք է հանձնվի հայկական արդարադատությանը

Ռուսական ռազմաբազայի կասկածյալ զինվորը պետք է հանձնվի հայկական արդարադատությանըԵս կարծում եմ՝ այնպես, ինչպես Պերմյակովը հանձնվեց հայկական արդարադատությանը, այդպես էլ պետք է այս պարագայում կասկածյալը՝ ռուսական ռազմաբազայի զինվորը կամ եթե խումբ է եղել՝ խումբը, ամբողջովին հանձնվի հայկական արդարադատությանը: Այլ բան է պատիժը կրելու հարցը. մենք Ռուսաստանի հետ ունենք համաձայնագիր, որ նա կարող է պատիժը կրել Ռուսաստանում: Բայց Հայաստանի դատարանը պետք է անպայման արդարադատությունն իրականացնի:

Կարծում եմ նաև, որ ռուսական կողմը պետք է բավարար ջանքեր կիրառի, որ ռազմաբազայից դուրս եկող զինվորները լինեն վերահսկողության տակ. նրանք նաև ռուսական ռազմական ոստիկանություն ներմուծեցին Գյումրի, որ պետք է հսկի իր զինվորներին: Բայց փաստորեն, ինչպես տեսնում ենք, անարդյունավետ է:
Մոտակա ժամանակահատվածում ես նախատեսում եմ հանդիպում Հայաստանում ՌԴ դեսպանի հետ, և սա առաջին հարցն է, որի մասին պետք է խոսեմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր