Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

22 դեկ 2018 10:37

ՀՀԿ-ում լռություն է.Սերժ Սարգսյանը կանցնի «թոշակի».ինչպե՞ս է գոյատեւելու կուսակցությունը.«Հրապարակ»

ՀՀԿ-ում լռություն է.Սերժ Սարգսյանը կանցնի «թոշակի».ինչպե՞ս է գոյատեւելու կուսակցությունը.«Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում որոշել են առժամանակ հետ քաշվել, դեբատների, քննարկումների չմասնակցել, խոսել խիստ անհրաժեշտության դեպքում, որ նորերը, որ գրեթե քաղաքականության այբուբենին ծանոթ չեն, երեւան «ողջ հասակով մեկ»: ՀՀԿ-ում չեն բացառում, որ Սերժ Սարգսյանը կանցնի «թոշակի»` հետագայում էլ չդադարելով հաշվել ու շախմատային տախտակը շարել: Իսկ ինչպե՞ս է գոյատեւելու կուսակցությունը։
«Կարծում եմ` խնդիրը կա, բայց ոչ շատ սուր. Վիգենը զբաղված է «Լույս» հիմնադրամով, Արփինեն, Շարմազանովը դասախոսում են, Վահրամ Բաղդասարյանը նույնպես կրթական համակարգում տեղ կգտնի, Դավիթ Հարությունյանն իրավաբանական ընկերություն է հիմնել, Աշոտյանն էլ կուսակցության գործերով կզբաղվի: Կուսակցությունն այս պահին ունի բավականին անշարժ գույք` 70-ից ավելի գրասենյակներ, որոնց մեծ մասը Երեւանում է։ Վերջին հաշվով, կարող են այդ գրասենյակների տարածքների մի մասը տալ վարձակալության, հոգալ կուսակցության ծախսերը»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, ՀՀԿ Կենտրոն համայնքի գրասենյակը, որը գտնվում է Բուզանդի 1/2՝ Երեւանի քաղաքապետարանին պատկանող շենքում, մինչեւ 2027 թվականը պայմանագիր ունի։ Մինչդեռ Տարոն Մարգարյանն այս շենքում տեղակայված լրատվական կազմակերպությունների հետ պայմանագրերն ընդամենը 2 տարով էր կնքում։
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր